Կարծիք

30.03.2023 13:41


Կա ռացիոնալ երեք ճանապարհ. ինչ է առաջարկում ԱԱԾ նախկին տնօրենը ընդդիմադիրներին

Կա ռացիոնալ երեք ճանապարհ. ինչ է առաջարկում ԱԱԾ նախկին տնօրենը ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ

Վերջին օրերին ես և գործընկերներս հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ հասկանալու համար, թե իրականում ինչ իրավիճակում է գտնվում քաղաքական դաշտը, ինչ դիրքորոշումներ կան` Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված, եթե մասնակցություն են ունենալու, ապա ինչ ֆորմատով և այդ պայմաններում որքանով է իրատեսական հաղթանակի շանսը:

Կոնկրետ իմ կարծիքով կա ռացիոնալ երեք ճանապարհ՝

1. մի կողմ թողնելով բոլոր տարաձայնություններն՝ ընդդիմադիր հիմնական ուժերը կարող են համախմբվել «քաղաքը վերցնելու», երկիրն այս իրավիճակից հանելու գաղափարի շուրջ և հանդես գալ մեկ միասնական թիմով, ցուցակով, որը կգլխավորի հասարակական ընկալելիություն ունեցող անձ, իսկ ցուցակում տեղերի բաշխումը, տարբեր ուժեր ներկայացնող քաղաքական գործիչների միջև, կկատարվի, օրինակ, պարզ վիճակահանության միջոցով:

2. Որևէ անձ կամ անձանց խումբ, ովքեր իսկապես ազնիվ են ազգային իրենց նպատակներում և հետևաբար արժանի են վստահության, կարող են համախմբվել և հանձնառություն վերցնել՝ հանդես գալով և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների դեմ, նրանց սխալները վեր հանել քննադատական օբյեկտիվ խոսքով, գաղափարախոսությամբ, հռետորաբանությամբ, առաջարկել կոնկրետ լուծումներ՝ ապահովելով թե՜ հների և թե՛ նորերի միասնությունը, համընդանուր ջանքերով հասնել դրանց լուծմանը:

3. Ընդդիմադիր դաշտում հանդես եկող հիմնական ուժերը կարող են բոյկոտել և հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, պատկերավոր այսպես ասած հաշվի առնելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ֆակտորը, այսինքն՝ ցանկացած մակարդակի ընտրությունների նկատմամբ իշխանությունների ապօրինի ազդեցության պատճառով:

Մեր ընկալմամբ առավել նպատակահարմար է ընդդիմության միավորման գաղափարը, մանավանդ որ իսկապես բարձր է Երևանում հաղթելու շանսը, բացի այդ, նրանք բոլորը կարծես խոսում են նույն խնդիրների մասին, արտահայտում են գրեթե նույն մտքերը, սակայն, իհարկե, վերջնական դիրքորշման կարելի է հանգել ընդհանուր պատկերը խորությամբ ընկալելուց հետո:

Հատկանշական է նաև, որ միավորմանը մտացածին պատրվակներով խոչընդոտելու դեպքում հանրությունն ի վերջո հնարավորություն կունենա հասկանալու, թե ով ով է։

Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը