Նախկինում մենք մի քանի անգամ նշել ենք, որ ԲՀԿ-ի ամենաթույլ կողմը հստակ քաղաքական թիմի և քաղաքական բանաձևերի բացակայություն է: Ուժեղ կողմերն էլ հայտնի են` տարանջատում Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունից և Գ. Ծառուկյանի անհատական բարձր վարկանիշը: Ընտրություններից 7 ամիս առաջ ԲՀԿ-ն ունի բավարար ժամանակ ճիշտ քայլեր կատարելու, որոնք հնարավորություն կտան մեծացնել համախմբումը իր շուրջ:
Երեկ www.zham.am լրատվական-վերլուծական կայքին տված բացառիկ հարցազրույցում Ծառուկյանը հանդես եկավ միանգամայն նոր դերում և կարգավիճակում: Առաջին` նրա խոսքում առկա էին հստակ քաղաքական բանաձևեր, հստակ գնահատականներ և երկրորդ` ակնհայտ ընդգծվում էր նրա իրավիճակային հավասարակշռվածությունն ու զսպվածությունը:
Զուտ ժամանակային առումով ծավալուն ասելիքի պահը ընտրված էր ճիշտ: Մոսկվա այցելությունից հետո, Единая Россия»- ի համագումարից հետո ԲՀԿ-ի և հարակից թեմաների շուրջ խրախուսվեից «չեզոք» շրջանակների կամավոր-պարտադիր վերլուծությունները: Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահի հայտնի հարցազրույցը և իշխանական կիսաաշխատող մեքենայի արձագանքները մի կողմից, և Լ. Տեր-Պետրոսյանի ԲՀԿ-ի մասին հայտնի ձևակերպումները ստեղծել էին մի վիճակ, որի պարագայում Ծառուկյանի լռությունը կարող էր մեկնաբանվել, որպես ասելիքի բացակայություն: Բայց մյուս կողմից, շատ մեծ էր սխալվելու հավանականությունը: Մանավանդ, որ հայտնի ուժերը պատրաստ էին նրա ամենափոքր սխալը անվերջ շահարկելու:
Ի պատիվ իրեն Գ. Ծառուկյանը ոչ միայն խոսեց, այլև շրջանառության մեջ դրեց նոր քաղաքական բանաձևեր, որոնք առաջին հերթին ուղղված են լիցքաթափելու ներքին լարվածությունը և հասարակ քաղաքացիներին երկրում ինչ-որ բան փոխելու հույս ներշնչել:
Եթե մի կողմ դնենք քաղաքական ձևակերպումները և քաղաքացուն ավելի ընկալելի լեզվով ներկայացնենք ԲՀԿ ղեկավարի ասածը, ապա այն մոտավորապես այսպես կհնչի. «Ես ինքս դեմ եմ այս կառավարության քայլերից շատերին, ժողովրդին պետք է աշխատելու հնարավորություն և համերաշխ երկիր: Ես ՀՀ երեք նախագներից ոչ մեկին թշնամի չեմ համարում և պատրաստ եմ համագործակցության: Միևնույն ժամանակ` խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ն գնալու է միայնակ։ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով»։
Այս ձևակերպումներից հետո, Ծառուկյանի հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի իրավամբ թարմ, չվարկաբեկված, քաղաքական և հասարակական դեմքերից նոր թիմ ձևավորելը: Առաջին հերթին թիմ` և ոչ թե ցուցակ: Սեփական առողջ թիմը, այսօր ամենակարևոր գործոնն է: Առաջին քայլն արված է` սպասենք շարունակությանը:
Քայլ առաջին. սպասենք շարունակությանը

Արման Սահակյան