Քաղաքական

27.03.2023 18:53


Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը

Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երևանի ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր աղբյուրին։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական և իրավաբանորեն ոչինչ չներկայացնող «օրդերների» համատեքստում»,-ասել է աղբյուրը:

Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999 թվականի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Փաշինյանի կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը