Լրահոս

04.10.2011 15:58


Թուրքիայում քրդերի զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Թուրքիայում քրդերի զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Թուրքիայի անվտանգության մարմինների աշխատակիցները մարտարշավ են կազմակերպել այն բնակիչների դեմ, որոնց կասկածում են Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցելու համար։

Անցկացված գործողության հետևանքով Ստամբուլում ձերբակալվել է 83 մարդ, որոնք, ոստիկանության տվյալների համաձայն, ՔԲԿ քաղաքային բջջի անդամներ են։ Մեծ մասամբ քրդերով բնակեցված Դիարբեքիրում ձերբակալվել է 31 մարդ, ևս 20 հոգի տարվել է Գազիանտեպ քաղաքի ոստիկանական տեղամաս։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ՔԲԿ–ի հետ կապերի կասկածանքով թուրքական բանտերում փակված է ավելի քան 2500 քուրդ, այդ թվում՝ թուրքական խորհրդարանի Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության 5 պատգամավորներ, որոնք պայքարում էին քրդերի իրավունքների համար։

Այս խորագրի վերջին նյութերը