ԵՄ–ն մոտ 2 մլրդ գումար կհատկացնի «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին
Եվրամիությունը պատրաստվում է 1,9 մլրդ եվրո գումար հատկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներին։ Միջոցների հատկացումը համաձայնեցված է։
Վարշավայում սեպտեմբերի 29-30–ը կայացած համաժողովում քննարկվել է «Արևելյան գործընկերության» երկրների հետ «Ազատ առևտրի մասին» պայմանագրի ստորագրումը։ Ներկայումս ընթանում են համապատասխան բանակցությունները։
Հատկացվող գումարային ներդրումների նպատակն առաջիկա երեք տարիների ընթացքում փոքր և միջին բիզնեսին աջակցելն է։
Տեղեկացնենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ են 6 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան։