Քաղաքական

27.03.2023 16:16


Ով է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հայտարարություն անի, հետո էլ գնա մարզվի, թևը կոտրի․ Մանուկյանը՝ Պուտինի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Ով է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հայտարարություն անի, հետո էլ գնա մարզվի, թևը կոտրի․ Մանուկյանը՝ Պուտինի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Այն բոլոր բառախաղերը, որ անցնող երեք տարիներին Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվում էին Ադրբեջանի հետ փոխզիջման, համաձայնության և երկխոսության հասնելու, սեփական ժողովրդին մոլորեցրել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ադրբեջանն ամեն օր ավելի սանձարձակ է դառնում, քանի համապատասխան հակազդեցություն չի ստացել։ Երբ Ադրբեջանը տեսնում է, որ ինքը դեմ դիմաց կանգնած է միայն Արցախի ղեկավարության հետ, ռազմական գործողություններով, առաջխաղացումներով, գյուղատնտեսական աշխատանքները խանգարելով՝ փորձելու է բարոյական, հոգեբանական ճնշումներ գործադրել»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, որով արցախահայության ներկայացուցիչներին հրավում են Բաքու՝ հանդիպման, Մանուկյանն ասաց․

«Ադրբեջանը միշտ դիմելու է այդ քայլերին, հիմա, որ խոսենք, իշխանավորները կասեն՝ դուք Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում։ Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին, Ալմա Աթայի հռչակագիրը հիմք չընդունեին՝ առանց հայկական կողմի վերապահումների, Ադրբեջանն էլ այսօր ավելի քիչ միջազգային և իրավական հնարավորություն կունենար ձևական երկխոսություն կազմակերպելու»։

Մանուկյանն ասաց, որ այս օրերին Հայաստանի իշխանությունները պետք է ՌԴ-ի հետ լինեին ամենօրյա շփումների մեջ։

«Պետք է ամենօրյա շփումներ լինեին, ոչ թե խաղեր խաղային, Հայաստանը լեգիտիմության հարավորությունն ուներ Հռոմի ստատուտը ընդհանրապես չարծարծելու։

Անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա։ Ով է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թև կոտրի։ Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային համակարգն է փլուզում»,-ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը