Կարծիք

27.03.2023 12:06


Պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում

Պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում

Առնվազն մի 300-500 լիտր բենզինի ծախս: Երևի մի 50-70 «թիկնապահի, անվտանգության և ուղեկցող ոստիկանության ծառայողների աշխատավարձի հավելավճար կտան` կիրակի օրը դավաճանին փողոցներում հսկելու համար: Մի 5-10 մարդու (արարողակարգ, ֆոտո-տեսա նկարահանող խումբ, օգնականներ և այլն) կրկին ոչ աշխատանքային օրվա համար կստանան պարգևավճար կամ հավելավճար և այս ամենը պետական բյուջեի հաշվին: Ամենահամեստ հաշվարկներով, պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց (մսխվեց) 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում ինչ-որ ռելոկատորների հետ` բացառապես հայրենիքի ղադրը չիմացող անուղեղ զանգվածի էժանագին «հիացմունքը» ստանալու համար:

Այդ ընթացքում թշնամին Շուշի-Լիսագոր հատվածում զավթել և ամրացել է նոր դիրքերում, իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան` բացահայտ ուղղորդումներով ու վախի մթնոլորտով:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը