Լրահոս

04.10.2011 15:11


Ահաբեկչություն Սոմալիում. 60-ից ավելի զոհ

Ահաբեկչություն Սոմալիում. 60-ից ավելի զոհ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 65 մարդ է զոհվել, 50-ը ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքային Շտապ օգնության ներկայացուցիչը։ Ըստ նրա տվյալների՝ զոհերի թվում կան զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ուսանողներ։

Պայթյունը տեղի է ունեցել կառավարական թաղամասի մոտակայքում, ուր տեղակայված են նախարարական շենքերը։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Ալ Շաբաբ» ծայրահեղ իսլամիստական զինված խմբավորումը։

Այս խորագրի վերջին նյութերը