Ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել․ Գագիկ Համբարյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստ է, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններն աղետալի վիճակում են: Խնդիրն այն է, որ հասարակությունը սա չի նկատում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներկա բանակցային գործընթացներին, իրարամերժ հայտարարություններին՝ Ադրբեջանի առավել ինտենսիվ սադրանքների ֆոնին:
«Հայաստանի և Արցախի գոյությունը ստորադասելով՝ մեծ մասը ամորֆ ու անտրամաբանական պատճառաբանություններով հայտարարում է, թե «քաղաքականությամբ չի զբաղվում»: «Թող չլինեն նախկինները, ներկաները, թող նորերը գան» թեզն առաջ տանողներն ամբողջովին խաղում են Նիկոլի դաշտում, որովհետև նախկինները չկան, նորեր ևս չկան, իսկ ներկաները կան ու հայ ժողովրդի շահերի դեմ են գործում: Այս քողարկված նիկոլականությունը թող չփորձեն առաջ տանել՝ ասելով, թե «դեմ ենք բոլորին»:
Կրկնակի դավաճանություն է այն մոտեցումը, երբ երկրի հետ ինչ է լինելու հարցադրմանն ի պատասխան ասում են՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»: Ու սա այն մասսան է, որը 2018-ին լավ էլ զբաղվում էր քաղաքականությամբ և մեղսակից էր Նիկոլին իշխանության բերելու հարցում:«Քաղաքականությամբ չզբաղվելով»՝ այդ մասսան այսօր հովանավորում է Նիկոլին իր չարագործությունները շարունակելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ անընդունելի է նաև, որ արցախահայությունը հանդուրժում է Արցախի իշխանություններին: Գագիկ Համբարյանը ներկա իրավիճակը, գործընթացները, ընդհանուր առմամբ, սպասելի է համարում:
«Բոլոր թեզերը, թե դիմում ենք միջազգային հանրությանը, որը, իբր, ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, կեղծ էին: Ավելի քան 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Բացի ականջահաճո զառանցանքներից, որոնք մենք լսում ենք Եվրոպայից ու ԱՄՆ-ից, այլ որևէ հստակ քայլեր մենք տեսե՞լ ենք: Արցախի շրջափակման այս ամբողջ ընթացքում լսե՞լ եք Արևմուտքի որևէ երկրից մի հայտարարություն, օրինակ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «դուրս հանեք ռուսներին, մենք կգանք ու կկատարենք այն պարտականությունները, որը ռուսը չի կատարում նույն Լաչինի միջանցքի առումով»:
Մենք հիմա, մեծ հաշվով, ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել: Կապիտուլ յանտ իշխանությունները, իրենց շատ ճարպիկ երևակայելով ու աշխարհի խոշորների հակասությունների վրա կոպիտ խաղեր տանելով, փորձում են իբրև թե օգուտ ստանալ: Միևնույն ժամանակ չեն հասկանում, որ նույն Մոսկվայում շատ լավ գիտեն մեր վիճակի մասին: Եվ երբ ռուսներին ասում են՝ վատ եք կատարում ձեր պարտականությունները, այնտեղից պատասխանում են՝ «վատ եմ կատարում, հետո՞, կա՞ մեկը, որն ավելի լավ կկատարի, հրավիրեք, թող կատարի»:
«Ու այստեղ երկար լեզվի, իրական իրավիճակը չգնահատելու ու ճոռոմաբանության հետևանքով կանգնում ենք փակուղու առաջ: Մինչդեռ իրականում գիտենք, որ եթե ռուսը չէ, ապա թուրքն է գալու: Նույն Եվրոպան իր դրածոների՝ Նիկոլի, նիկոլամետների, սորոսականների, իր կողմից հովանավորվող բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչների միջոցով պայքարում է ոչ թե ռուսին այստեղից հանելու և իր փոխարեն ֆրանսիացիներին կամ ամերիկացիներին բերելու համար, այլ «տարածքը» մաքրում են, որ այստեղ Թուրքիան հաստատվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց՝ որքան էլ Արևմուտքի ու Թուրքիայի միջև հակակրանք կամ բազմաթիվ հակասություններ լինեն, գլոբալ առումով գործընկերներ են: Անդրադառնալով Փաշինյանի իրարամերժ հայտարարություններին՝ քաղաքագետն ընդգծեց, որ, մեծ հաշվով, կա նոր խայտառակ կապիտուլ յացիա, որը Ադրբեջանը հիմա պարտադրում է Հայաստանին:
«Բացարձակ զարմանալի չէ այն, ինչն այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության հետ և ՀՀ-ի շուրջ: Կապիտուլ յանտ Նիկոլը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո պետք է հեռանար իշխանությունից՝ շանս տալով Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ: Մյունխենում Ադրբեջանի բռնապետը շատ պարզ ասաց խայտառակ ու ցավոտ իրականության մասին: Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության կապիտուլ յացիան ընդունել է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը՝ կրկին նրան որպես ղեկավար վերընտրելով, ինչից ելնելով էլ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի առջև 5 շանտաժ/նախապայման է դրել:
Դրանց ընդունման պարագայում ՀՀ-ն ֆիզիկապես գոյատևելու ընդամենը 4-5, լավագույն դեպքում՝ մինչև տասը տարվա շանս կունենա: Այդ 5 շանտաժ/նախապայմանները, որոնք հավաստի աղբյուրի անվան տակ հրապարակվել են կապիտուլ յանտ Նիկոլի ընտանեկան թերթում, կործանարար են լինելու Հայաստանի համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանը չի կարող հավասարը հավասարին բանակցել այն գործիչների հետ, որոնք իրեն նսեմացրել են, իրեն պարտություն են պարտադրել:
Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ կապված էսկալացիայի վտանգի, հետո այդ վտանգը խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման հիմքով հերքելու հետ, Գ. Համբարյանը նշեց. «Նախօրեի խառնիխուռն, խայտառակ հայտարարությունները, երբ ընդամենը մի քանի ժամվա մեջ կտրուկ տեսակետները փոխեց, ցույց է տալիս այդ մարդու անլրջությունը, նաև այն, որ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, քանի որ ընդամենը գործիք է, ու իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում: Նախկինում ՀՀ-ն հաղթանակած դիրքերից էր հանդես գալիս: ՀՀ-ն որոշ հարցերում ոչ գլոբալ, բայց օրակարգ էր թելադրում տարածաշրջանում, առավել ևս՝ Արցախյան հարցի շուրջ: Հիմա ընդամենը սեղանի վրա ենք դրված, ու մեզ քննարկում են: Մենք այս առումով խայտառակ իրավիճակում ենք:
Երբ Ադրբեջանի բռնապետը Թալիշում ուղղակիորեն նսեմացնում, նվաստացնում և սպառնում է ՀՀին, և դրանից ընդամենը ժամեր անց Հայաստանի ղեկավարն ասում է՝ միևնույնն է, մենք խաղաղության ենք գնալու, հարց է առաջանում, թե ինչ գնով է գնալու՝ Արշակ Սարգսյանի՞ (օրեր առաջ Երասխում զոհված զինծառայող-խմբ.), թե՞ հազարավոր այլ տղաների կյանքի գնով է խաղաղության գնալու: Խաղաղության են գնում քեզ հետ խաղաղ ապրել ցանկացողի հետ, բայց երբ այդ մեկը քեզ պարտադրում է այնպիսի բաներ, որոնց արդյունքում դու ոչնչացվելու ես, արդեն խաղաղություն չէ: Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսված անձնավորությունը հայտարարում է, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», նույն օրը երեկոյան ասում՝ «նոր էսկալացիա չի լինելու, ստորագրվելու է խաղաղության պայմանագիր»»:
Համբարյանն ընդգծեց, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվելու է Ադրբեջանի բռնապետի 5 շանտաժ/նախապայմաններն ընդունելու հաշվին, որոնք կործանարար են մեր երկրի համար: «Քանի որ մենք տեղյակ չենք բանակցությունների մանրամասներին, և Փաշինյանը հայաստանյան հասարակությանը չի տեղեկացնում այդ մասին, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլը բոլոր շանտաժ/նախապայմաններն ընդունել է, որպեսզի Ալիևն էսկալացիայի չգնա: Այսինքն, Փաշինյանը դավաճանաբար, դավադրաբար նոր զիջումների է գնում հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին: Ես այլ պատճառ չեմ կարող գտնել՝ վերլուծելու, թե ինչու պետք է մի քանի ժամվա մեջ կապիտուլ յանտը երկու իրարամերժ հայտարարություն աներ:
Կա՛մ պետք է շիզոֆրենիկ, անպատասխանատու լինել՝ երկրի ղեկավար լինելով նման հարցի շուրջ մի քանի ժամվա մեջ կտրուկ տարբեր կարծիքներ հայտնելու համար, կա՛մ էլ մի քանի ժամվա մեջ կտրուկ զիջումների է գնացել, որպեսզի կապիտուլ յացիոն նոր ակտ ստորագրի, որն ինքը «խաղաղության պայմանագիր» է անվանում: Մեծ հաշվով, Հայաստանին պետք է փրկել այն իշխանությունից, որը ՀՀ-ում իշխանության է եկել ընտրողների 25 տոկոսի քվեի արդյունքում ու պատուհաս դարձել Հայաստանի ու Արցախի գլխին»,-եզրափակեց քաղաքագետը: