ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Չեմ կարծում, որ հանրապետականում կա մեկը, ով վատ է վերաբերվում երկրորդ նախագահին»
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօրվա ասուլիսում անդրադարձ է կատարել ՀՀ երկրորդ նախագահի թեմային ու նշել, որ նրա ակտիվանալը կախված է իրենից ու նրա քաղաքական գործունեությունից։
–Ինչպես բոլորս, այնպես էլ երկրորդ նախագահն իրավունք ունի և՛ ակտիվանալու, և՛ չակտիվանալու։
Նա նշել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Ռոբերտ Քոչարյանը Հանրապետականի համար բոբո է և շատ է հեռացել ՀՀԿ–ից։
–Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ ենք եղել։ Մենք նրա ավանդը շատ մեծ ենք համարում մեր պետականաշինության մեջ,–ասել է բանախոսն ու հավելել,–ինչ վերաբերում է վերաբերմունքին, չեմ կարծում, որ Հանրապետականում կա մեկը, ով վատ է վերաբերվում երկրորդ նախագահին։

7or.am