Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակված «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի բուժքույրն ու մայրապետը։
Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից չեն հերքել մեր այս տեղեկությունները։
Նշենք, որ «Ուիգմոր Քլինիք» հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը հաստատել էր տեղեկություններն առ այն, որ առաջին վարակվածների մեծ մասը բուժում են ստացել իրենց մոտ։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որ վարակը եղել է բերովի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հենց «Ուիգմոր Քլինիք»-ի բուժքույրն ու մայրապետն են եղել առաջին վարակակիրները, որոնց անզգուշության հետեւանքով այն տարածվել էր։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու այդ տեղեկությունը, ինչի ի պատասխան ստացված գրությամբ չի հերքվել։ ԱՆ-ն փորձելով պաշտպանության տակ վերցնել իրենց նախարարի մորը պատկանող կլինիկան։ «ՀՀ-ն 2007 թվականից համարվում է կարմրուկի առումով էլիմինացված կարգավիճակ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ 2007 թվականից ի վեր՝ այդ թվում վերջին 12 ամիսների ընթացքում երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չի գրանցվել։ Ներկայիս լոկալ բռնկումը կապված է բերովի դեպքի հետ»,-պարզաբանել են նախարարությունից՝ խուսափելով ասել, թե արդյոք տեսչական ստուգում իրականացվել է պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել տարածումը, ով է պատասխանատու հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անձամբ բաժնեմասն ունի այս ԲԿ-ում։ Նրա շահագրգռվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որը միայն այս տարի 2023 թ․ պետական բյուջեից սույն «Ուիգմոր» կլինիկան առողջապահության նախարարությունից ստանալու է շուրջ 700 միլիոն դրամի պետպատվեր։
Եւ, ըստ շրջանառվող վարկածի, կարմրուկը եւս դարձել է բուժման համար անհրաժեշտ գումարները դեպի այս կլինիկա ուղղորդելու համար։ Հիվանդների բուժումը կազմակերպվում է հենց այդտեղ՝ պետպատվերի շրջանակում բուժման համար, իսկ որոշ մասնագետներ նշում են, որ «Ուիգմոր»-ը կարմրուկ բուժելու իրավունք չունի, հետևաբար, պետք է ծանուցեր պետական մարմնին իրավիճակի մասին, մեկուսացնեին հիվանդներ, ինչը չի արել։
Ակներեւ է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգալի աշխատանք ունի իրականացնելու՝ պարզաբանելու հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր, սակայն առայժմ այս մարմինը ցուցաբերում է անգործողություն, ու բացառված չէ, որ դրա պատճառը նախարարի անձնական շահագրգռվածությունն ու հետաքրքրությունն է «Ուիգմոր»-ի նկատմամբ։
Կա խախտման ահազանգ, կա անգործություն ու կա ղեկավար, որը մեղմ ասած անտարբեր չէ այն կլինիկայի նկատմամբ, որտեղ առերեւույթ կան խախտումներ, իսկ ինչ է դրանց քողարկումը, եթե ոչ համակարգային կոռուպցիայի դրսեւորո՞ւմ։
«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի՝ պարզելու, թե, ի վերջո, տեսչական մարմինը երբ կսկսի վեր դասել հանրային շահն ու ստուգումներ իրականացնել։