Չզարմանաք, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում։
Կնոջ ամուսնու հրահանգով սույն ժամկետանց քծնողն արդեն հասցրել է պարտության մեջ մեղադրել հաղթանակներ ապահոված գեներալներին ու քաղաքական նախկին ղեկավարությանը... Ավելին՝ հասցրել է նաև փողոցի խուլիգանի կենսագրությամբ նորահայտ կոռուպցիոներին և ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող Պնախարարին համեմատել իրեն մարդամեջ բերած Վազգեն Սարգսյանի հետ...
Ողջունում եմ գեներալ Տիրան Խաչատրյանի՝ նենգ նպատակներ հետապնդող այս հանձնաժողով չներկայանալու որոշումը։ Եվ քանի դեռ հանձնաժողովը չի քննել ու հրապարակային համապատասխան գնահատական չի տվել քծնանքի օբեկտի տիկնոջ և մյուս քայլարածների ազատ դիրքավորմանը Հրամանատարական բարձրագույն կետում՝ Բունկերում, գործող հանձնաժողովը պետք է դիտարկել որպես պատերազմում պարտության հետքերը թաքցնող և դավադիր տեսություններ մշակող կառույց։
Ժամկետանց քծնողի հետքերով

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից