Հոկտեմբերի 4-ը նշվում է որպես կենդանիների պաշտպանության միջազգային օր կամ ուղղակի կենդանիների համաշխարհային օր։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է բնության պահպանության կողմնակիցների միջազգային համաժողովում, որը անցկացվել է 1931թ. Ֆլորենցիայում։
Հոկտեմբերի 4–ը ընտրվել է այն պատճառով, որ այս օրը հայտնի է որպես կաթոլիկական սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու հիշատակի օր, ով համարվում էր կենդանիների հովանավորը։
Այսօր Հայաստանում նույնպես նշվելու է կենդանիների համաշխարհային օրը։ «Փրկենք կենդանիներին» կամավորական խումբը այսօր՝ ժամը 19։00–ին, Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում սպասվում են շան ձագերի որդեգրում հենց Կասկադում, դրամահավաք «Կենդանիների շտապ օգնություն» ֆոնդի համար, «Փրկենք կենդանիներին» կամավորների խմբի վերաբերյալ թերթիկների բաժանում և խմբում նոր անդամների ներգրավում:
Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է