Գալուստ Սահակյան. «Երբեք չէի մտածի, որ հանրահավաք կանեն զուգարանների համար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Ազատության հրապարակի շրջակայքում բոլոր սրճարանների և զուգարանների փակ լինելուն, նշել է, թե ինքը երբեք չէր մտածի, որ հանրահավաք կանեն զուգարանների համար։
–Ես կարծեցի, որ լրագրողները հումոր են անում և պատասխանեցի, թե կարելի է գարշոկներ բաժանել։ Անհարմար է մեր երկրի և մեր պետության համար, որ ժողովրդին հավաքեն ու ասեն զուգարանի պահանջով հանդես գան։
Սրճարանների փակ լինելը բանախոսը պատճառաբանել է հենց հանրահավաքներով։
–Իրենց ձեռնարկատիրական իրավունքն է, մարդիկ չեն աշխատում, որովհետև հանրահավաքներ են անում։
Լրագրողների այն հարցադրմանը, թե սրճարանների աշխատակիցներից ճշտել են, որ իշխանության պահանջով են իրենք դադարեցրել աշխատանքները, Գ. Սահակյանը ասել է, թե նման բան չի կարող լինել։

7or.am