Կարծիք

23.03.2023 15:55


Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման

Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման

Հայաստանի կառավարությունն այսօր որոշեց 92 մլն եվրո վարկ վերցնել (պարտքը 10 մլրդ դոլարից անցել է արդեն): Կառավարության նիստում սա, օրինակ, ամենակարևոր հարցերից մեկն էր, որովհետև երկիրը հերթական վարկային բեռի տակ է ընկնում։ Բայց այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման։ Դե ասֆալտը միակ բանն է, որով սրանք կարողանում են ներկայանալ հանրությանը, թոզ փչել աչքերին ու հարստանալ։ Ո՞վ չգիտի, որ ասֆալտ փռելը ամենաեկամտաբեր բիզնեսն է։ (ԱլենЬ-ի ախպոր աչքը լույս)։

Որևէ մեկը չպարզաբանեց՝ եթե մեր տնտեսությունը էնքան արագ է աճում, որ շուտով եռանիշ թվի կմոտենա՝ համաձայն սննկացման վարպետ Քերոբյանի, եթե էնքան փող կա բյուջեում, որ արդեն դատախազներին կրկնապատիկ եք վճարելու, եթե ասում են, թե էսքան շատ ներդրում երբևէ Հայաստանում չի եղել, բա պարտք ինչի՞ են վերցնում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը