Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մի երկար, սրտաճմլիկ ելույթ ունեցավ առ այն, թե՝ փիս Ալիևը բոլոր պայմանավորվածությունները խախտում է, ագրեսիվ հայտարարույթուններ ու գործողություններ է անում, այս-այն: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքը ելույթ էլ չէր, այլ պերմանենտ լուզերի պաթոլոգիկ նվնվոց: Ու Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն այնպիսին էր, որ գրեթե ամեն պարբերությունից հետո ակամայից ցանկություն էր առաջանում հեգնել՝ «իյա՜, իրո՞ք...»:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը այդ նվնվոց-ելույթով ևս մեկ անգամ փաստեց իր իսկ հռչակած «խաղաղության օրակարգի«, այսինքն՝ իր հիմնական քաղաքական «ուղեգծի» բացարձակ տապալումն ու սնանկությունը: Բայց այդքանից հետո նա էլի ասում է. «Ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»: Փաշինյանը կա՛մ չի հասկանում իրավիճակն ու իրողությունները, կա՛մ անհասկացող է ձևանում:
Առաջինն, ինչը «չի հասկանում» Նիկոլ Փաշինյանը այն է, որ իր ստորագրած, իսկ հիմա էլ վկայակոչվող «գրավոր փաստաթղթերը» ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ հենց «թղթե շերեփ»: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի որդեգրած արտաքին-քաղաքական գիծն ու գործելակերպը «թղթե շերեփի» քաղաքականություն է: Իսկ «թղթե շերեփ» է, քանի որ այդ ամենի ետևում Հայաստանի կողմից չկա ուժ, որը Նիկոլ Փաշինյանը թուլացրել է, որքան կարող է: «Թղթե շերեփ» է, քանի որ այդ ամենի ետևում չկա ազգային ու հանրային միասնություն, որը Նիկոլ Փաշինյանը փսորել ու փսորում է, որքան կարող է: «Թղթե շերեփ» է, քանի որ այդ ամենի ետևում արդեն չկա հարգանքի արժանի պետականություն, իսկ շուտով չի լինելու նաև իշխքնիշխանություն, որոնք Նիկոլ Փաշինյանը արդեն 4-5 տարի է, ինչ հետևողականորեն քանդում է, ավերում, տանում զրոյացման:
Երկրորդն, ինչ «չի հասկանում» Նիկոլ Փաշինյանը, այն է, որ թշնամու հետ վերելակներում սիլի-բիլի անելով, տակուգլուխ, եթե չասվի՝ ափռ-ցփռ հայտարարություններ անելով, այդ հենց ի՛նքն է ստեղծել այնպիսի իրավիճակ և իրադրություն, որի պայմաններում հնարավոր դարձան ադրբեջանաթուրքական ագրեսիան, 2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրված մեր պարտությունը, 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի «գրավոր փաստաթուղթը»: Այսինքն, նման իրավիճակի «գլխավոր ճարտարապետը», հիմնական մեղավորը ի՛նքն է, ոչ թե ուրիշ մեկը:
Ու այսօր Նիկոլ Փաշինյանը ելել, ցուցադրաբար լացուկոծ է անում, թե՝ տեսե՜ք, Ալիևը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության այսինչ կամ այնինչ կետը: Ի դեպ, Պրահայում Փաշինյանի ընդունածը խմբագրել է նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, որը, մեղմ ասած, մեր երազանքներինը չէր, բայց գոնե Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի հարցն արծարծվում էր: Պրահայում Լեռնային Ղարաբաղն ու Լաչինը մի կողմ են նետվել և դրվել Ալիևի պահանջների տակ։
Երրորդն, ինչը «չի հասկանում» Նիկոլ Փաշինյանը, այն է, որ հենց ինքն է ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, ինքն է Ալիևի բերանը լեզու դրել։ Իսկ ո՞ւմ հասկանալի չէր, որ այդքանից հետո Ալիևի ագրեսիայի ու զավթողական ախորժակը էլ ավելի էր բացվելու: Նա էլ հո հիմա՞ր չէ, տեսնում է, թե դիմացը ինչ կարգի թույլիկ է, որը միայն «թղթե շերեփ» է ճոճում, բնականաբար, ձգտելու է և ձգտում է կրծել, պոկել, տանել այնքան, որքան կարող է ու ավելացնում է պահանջները: Չէ՞ որ դիմացինը իր առջև կզած, իր կողմից նվաստացված մեկն է:
Ի վերջո, առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանը, նրա ընդունած որոշումները, նրա կատարած քայլերն են բերել նման վիճակի: Կապ չունի՝ նա այդ ամենը արել է դիտմա՞մբ, թե՞ անուղղելի անձեռնահասությունից ելնելով ու չհասկանալով: Դրանից վիճակն ու նրա արածների ծանրագույն հետևանքները չեն վերանում:
Չորրորդն, ինչը չի հասկանում Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ինքն այլևս անելիք չունի: Այն է, որ ինքն այլևս բացարձակապես սպառված երևույթ է, իսկ իր գոյությունը՝ որպես ՀՀ իշխանություն, նշանակում է չարիքի շարունակություն, նշանակում է Հայաստանի չգոյություն:
Այնպես որ, եթե Հայաստանում ժողովուրդը սրտանց ցանկանում է կոտորվել ու ոչնչանալ, թող որքան կարող է, ամուր բռնի Նիկոլ Փաշինյանի «պոչը», իսկ եթե այնուամենայնիվ մեր ժողովուրդը ցանկանում է շարունակել հազարամյակներից եկող ընթացքը սեփական հայրենիքում ու պետության մեջ, ապա պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի իշխանությունից, որին նա կառչել է թունավոր, էնցիֆալիտային տզի նման:
Նիկոլ Փաշինյանն ու էնցիֆալիտային տիզը

Արմեն Հակոբյան