Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Պաշտոնյան այս մասին հայտարարել է Սենատում պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի՝ Արցախի վերաբերյալ հարցին պաստասխանելիս։
«Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար մոբիլիզացնել նույն դիվանագիտական, նույնիսկ ռազմական միջոցները, որոնք նա մոբիլիզացրել է Ուկրաինայի համար՝ պաշտպանելու բարեկամ ժողովրդին, որը մահանում է»,-հարցրել է պատգամավորը։
«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս շրջափակումը սրում է լարվածությունը: Ես ծրագրում եմ ապրիլի վերջին մեկնել Բաքու և Երևան՝ այս ուղերձը հղելու համար։ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Աղբյուրը`tert.am