Լիբանանի ԱԺ նախագահ. «Արաբական ժողովրդի շահերից է բխում շուտափույթ համաձայնության հասնել Ղարաբաղի հարցով»
Այսօր ՀՀ խորհրդարանում հյուրընկալված Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրին իր ելույթում անդրադարձել է հայ–թուրքական արձանագրություններն։
«Թուրքիայի «Զրո խնդիրներ» քաղաքականությունը հարևան երկրների հետ զիջումներ է պահանջում յուրաքանչյուրի կողմից՝ ի շահ ժողովուրդների տնտեսական զարգացման և սոցիալական կյանքի վերելքի։ Մաղթում եմ, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի ձեր երկու երկրների միջև ավելի քան երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրերը վավերացնելու։ Արաբական մեր ժողովրդի շահերից է բխում փակված տեսնել բոլոր տեսակի անհամաձայնության էջերը և ընդառաջ գնալ տևականորեն բաց պահելու Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանները և շուտափույթ համաձայնության հասնել Ղարաբաղի հարցով՝ հաշվի առնելով հիշյալ գոտու բնակիչների տեսակետը և բարիդրացիական ամբողջական հարաբերություններ հաստատել միմյանց հետ։ Մենք բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մերժում ենք որևէ պետության ապօրինի բռնակալությունը այլ պետության դեմ, միաժամանակ մերժում ենք միջամտությունը ցանկացած պետության ներքին գործերին, մասնավորապես ինչ վերաբերում է «կառուցողական անիշխանություն» հասկացությանը, Սիրիայի սահմաններ ներխուժմանը և տարբեր բռնարարքների գործադրմանը, այնինչ նշանակալից զարգացում ենք նկատում ՆԱՏՕ–ի ատլանտյան հանձնառություններում»,–հայտարարել է Լիբանանի ԱԺ նախագահը։

7or.am