Նիկոլ Փաշինյանի քպմբակցությունը («ՔՊ» խմբակցությունը) երեկ լծվել էր ոչ անհայտ Սեդա Սաֆարյանին, ինչպես ասվում է՝ «կրծքով պաշտպանելուն»: Առանձնապես բան չէր եղել, ի դեպ:
Ընդամենը մի քանի ոչ իշխանական իրավաբաններ բավականին հիմնավոր անդրադարձել էին ոչ անհայտ Ստյոպա Սաֆարյանի նույնքան ոչ անհայտ քրոջը՝ Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավոր նշանակելուց հետո վերջինիս կողմից ՄԴ դատավորից պահանջվող օրինական պահանջները չկատարելուն: Մասնավորապես, հրապարակված բացահայտումներում ընդգծվում էր, որ ա) Սեդա Սաֆարյանը, իր ստորագրությամբ, 2022-ի դեկտեմբերի 28-ին Վերաքննիչ դատարան հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել, մինչդեռ նա այդ պահին արդեն ստանձնել էր ՍԴ դատավորի լիազորությունները, երկրորդ՝ վայր էր դրել փաստաբանական գործունեության արտոնագիրը: Եվ՝ բ) Սեդա Սաֆարյանը իր փաստաբանական գրասենյակի՝ որպես ձեռնարկատիրական ընկերության գործունեության պաշտոնական դադարեցումը ևս կատարել է ժամկետի խախտումով, այսինքն՝ խախտել է ՍԴ դատավորներին ներկայացվող օրինական պահանջները:
Հիմա, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, ի դեպ, հիմնվելով միայն նշված երկրորդ հանգամանքի վրա՝ առաջադրել էր ԱԺ որոշման նախագիծ, որ առաջարկում էր դիմել Մահմանադրական դատարան, որպեսզի վերջինս քննի իր անդամ Սեդա Սաֆարյանի կողմից օրենքի պահանջները խախտելու հարցը:
Այսքանը:
Թվում է, թե ի՞նչ մի խնդիր է, չէ՞: Ախր անգամ այն մասին չէին նշել, որ ՍԴ դատավոր դառնալուց հետո Սեդա Սաֆարյանի առաջին «գործերից» մեկը եղել է այն, որ իր ամուսնուն նշանակել է... իր ծառայողական մեքենայի վարորդ (չէ, սա կոռուպցիա չէ, սա ուղղակի նորմալ երկրներում անընկալելի և տեղում հրաժարականի հանգեցնող բան է): Եվ, եթե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ու Սահմանադրական դատարանի դատավորի իրենց անզուգական թեկնածու կամ ֆավորիտ Սեդա Սաֆարյանը համոզված են, որ օրենքի պահանջները կատարելու առումով խնդիր չունեն, ապա պիտի միայն ողջունեն նման քննարկման հնարավորությունը: Նույնիսկ իրենք պիտի նախաձեռնեին նման հարցով ՍԴ դիմելու գործընթաց, որպեսզի բոլորին ի ցույց դնեն իրենց, գոնե ռեկլամած «կրիստալային» (չշփոթել փաշինյանական պարեկի իրացրած թմրանյութի հետ) մաքրությունը, ես կասեի՝ անաղարտությունը, գրո՛ղը տանի:
Բայց ի՞նչ տեսանք Ազգային ժողովում այն բանից հետո, երբ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Սեդա Սաֆարյանին վերաբերող նախագիծը:
Իսկ տեսանք այն, որ «ՔՊ» խմբակցությունը, այս դեպքում՝ քպմբակցությունը, գրեթե ամբողջ կազմով ջղակծկումների մեջ ընկավ: Մի քպ-ական, իր հիվանդագին բարդույթները դրսևորելու այլ եղանակ չգտավ, քան... Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին անկապ խոսելն է: Մեկ ուրիշն ընդհանրապես «պեչենու բաղերն» ընկավ:
Բոլորին էլ հասկանալի է, որ Սեդա Սաֆարյանը Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ դատավոր է նշանակվել (այո, հենց նշանակվել) մարտի 1-ի այսպես կոչված՝ «նոր գործով» նրան մատուցած ծառայությունների և իր եղբոր՝ Ստյոպա Սաֆարյանի՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը համակողմանի պաշտպանող հրապարակային ելույթների, գրառումների համար: Բայց ամեն դեպքում, ՔՊ-ն ամենավատ տարբերակով պաշտպանեց իր սիրելի Սեդա Սաֆարյանին, քանի որ նրա կողմից օրենքի պահանջները խախտելու և ոչ լեգիտիմ ՍԴ դատավոր լինելու կասկածները չբարատվեցին: Ավելին, ՔՊ-ն, որոշելով ամբողջ քպմբակցությամբ չմասնակցել քվեարկությանը, հասկացրեց, որ իրենք էլ իրենց վրա վստահ չեն, ավելին, իրենց համար այդ որոշումը կայացրած Նիկոլ Փաշինյանն իրենց վրա վստահ չէ: Ի վերջո, ի՞նչ իմանաս, թե իրականում ինչ արդյունք կլիներ, եթե այս հարցով փակ քվեարկություն տեղի ունենար:
Ի դեպ, Սեդա Սաֆարյանի փաստաբանական պատասխանատվության աստիճանի մասին էլ որոշակի պատկերացում ձևավորվեց: Ինքը հրաշալի գիտեր, որ դեկտեմբերի 8-ից այլևս իրավունք չունի, չի կարող հանդես գալ որպես փաստաբան, քանզի հենց ինքն էր դիմել, որ իր արտոնագիրը չեղարկվեր այդ օրվանից: Հիմա ինչ եղել էր, չէր եղել, դեկտեմբերի 28-ին որպես ո՞վ ու որպես ի՞նչ էր վերաքննիչ բողոք ստորագրում: Չէր գիտակցո՞ւմ, որ այն առանց քննության է մնալու: Ավելի վատ՝ իրեն վստահած անձը (անձիք) դրանից հետո զրկվելու են նման բողոք ներկայացնելու հնարավորությունից:
Սեդա Սաֆարյանը, ամեն դեպքում, կարող է շարունակել անխռով զբաղեցնել ՍԴ դատավորի պաշտոնը, մինչև... անխուսափելի իշխանափոխությունը:
Կրծքով պաշտպանեցին Սեդա Սաֆարյանին ու... տապալվեցին

Հանրագումարում, իհարկե, քպմբակցությունը տապալեց ընդդիմության նախագիծը, «կրծքով պաշտպանեց» Սեդա Սաֆարյանին և... ինքը տապալվեց:

Արթուր Խայթ