Կարծիք

22.03.2023 12:51


Ազգային ժողովի իշխանական խմբակցության ներկայացուցիչները չգիտակցելով ծանր ականներ դրեցին Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի աթոռի տակ

Ազգային ժողովի իշխանական խմբակցության ներկայացուցիչները չգիտակցելով ծանր ականներ դրեցին Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի աթոռի տակ

Ազգային ժողովի իշխանական խմբակցության ներկայացուցիչները չգիտակցելով (հավանաբար) ծանր ականներ դրեցին Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի աթոռի տակ:

Այդ ականներն ականազերծելու մեկ ճանապարհ են թողել, այն է՝ կողմ քվեարկությամբ դիմումն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի որպես վերջնական դատական ակտ հարցը փակվի:

Բանն այն է, որ այդ պատգամավորները փաստացի համաձայնեցին իմ, Սոս Հակոբյանի և «Հայաստան» խմբակցության այն պնդմանը, որ դատավոր Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում: Սա նշանակում է, որ իրավական ճանապարհով, այսինքն ՍԴ վերջնական որոշմամբ այդ հարցը չլուծվելու դեպքում Սեդա Սաֆարյանն այլևս որպես դատավոր չի կարողանալու Սահմանադրական դատարանում մասնակցել բոլոր այն գործերի քննության, որոնցում կողմերի մեջ կլինենք՝ ես, փաստաբան Սոս Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության անդամներից որևէ մեկը: Հետևաբար՝ այդ քայլով ՔՊ խմբակցությունը Սեդա Սաֆարյանի կզրկի, օրինակ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և բազմաթիվ այլ օրենքների դատական քննությանը որպես դատավոր մասնակցելուց:

Սակայն դեռ ուշ չէ և ՔՊ-ն կարող է «փրկել» իրավիճակը:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը