Գորիսի ԲԿ դիմած ռուս զինծառայողները հրազենային վնասվածքներ չեն ունեցել․ Սյունիքի մարզպետարան
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Ավելի վաղ հայկական տելեգրամյան մի շարք ալիքներ տեղեկություն էին տարածել, թե Սյունիքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 2 ռուս զինծառայող է վիրավորվել։ Տեղեկություններ էին տարածվել նաև, թե վիրավորվածներից մեկը մահացել է։