Լրահոս

04.10.2011 11:10


Սարկոզին ֆրանսահայերին խորհուրդ է տվել չընկնել ընդդիմության ծուղակը

Սարկոզին ֆրանսահայերին խորհուրդ է տվել չընկնել ընդդիմության ծուղակը

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդը, ով պատրաստվում է մասնակցել 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին, օրեր առաջ հանդես է եկել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգ բերելու հայտարարությամբ:

Այս հայտարարությունը լուրջ քննադատությունների ալիք է բարձրացրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության շրջանակներում։

Իշխանական կուսակցության պատգամավորները հիշեցրել են, որ նախորդ քվեարկության ժամանակ Սենատում սոցիալիստները դեմ էին հանդես եկել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին՝ հայտարարելով. «Մինչև հիմա միայն մի քանի սոցիալիստներ են համարձակություն ունեցել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, երբ նրանց մեծամասնությունը ցանկանում է Թուրքիային դարձնել Եվրամիության անդամ։ Սոցիալիստների կողմից այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա և պոպուլիզմ»։

Սարկոզիի կողմնակիցները ֆրանսահայերին կոչ են արել չընկնել սոցիալիստների լարած թակարդը։

Այս խորագրի վերջին նյութերը