Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովը, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդանշական բնույթ կրող կարելի է համարել, այսօրվա նիստում մերժեց Բերձորի միջանցքը փակելու և Արցախը շրջափակելու ադրբեջանական քայլերը դատապարտող ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը, որն առաջարկել էր ընդդիմությունը:
Հատկանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ոչ թե պարզապես մերժեց հայտարարության ընդունումը, այլ ընդհանրապես բոյկոտեց հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու տարբերակն անգամ: Այսինքն, կարող էին նախագիծն ընդգրկել ԱԺ նիստի օրակարգում, քննարկել, ապա հետո էլի մերժել կամ քվեարկությանը չմասնակցել, ինչով կտապալեին բուն փաստաթղթի ընդունումը: Բայց քպ-ականներն այն աստիճան են «մրսում» Արցախի խնդրից, Արցախի հետ կապված ամեն ինչից, որ այս անգամ, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, նախագիծն անգամ օրակարգում ընդգրկելու քվեարկությունը տապալեցին (չմասնակցեցին, չանցավ):
Ողորմելի պատճառաբանություններ էին բերում նիկոլականները՝ փորձելով գոնե ինչ-որ կերպ հիմնավորել իրենց այդ դիրքորոշումը: Նույնքան ողորմելի են նրանց վաղուց մաշված քարոզչական փուչիկ-հղումները «նախկիններին» կամ անցյալում, բանակցային գործընթացում արծարծված կամ չարծարծված այս կամ այն հանգամանքին:
Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ականները անցյալի մասին խոսելու տեղ ու բարոյական իրավունք չունեն թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենք ժառանգել են կայուն պետություն՝ կայացած պետական ինստիտուտներով, մարտունակ բանակով, բայց քայքայել են, քարուքանդել են, խարխլել են, ապա տարել պատերազմի ու պարտության: Ու այդ ամենը արել են կեղծավոր ճառերով, պոպուլիստական հայտարարություններով, «կլուբնիկ-կոտլետով», անդադար «խաղաղության» մասին խոսելով:
Վերադառնանք հենց ՔՊ-ին ու իրենց ոչ վաղ անցյալին: Մասնավորապես 2021 թվականին, իրենց ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությանը հաջորդած զարգացումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու շրջանում, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն նախընտրական ծրագրում ամրագրեցին Արցախի ինքնորոշման համար պայքարելու պարտավորություն: Անգամ, կհիշեք, խոսում էին «անջատում՝ հանուն փրկության» տարբերակից: Մի խոսքով, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը հետամուտ լինելը իրենց նախընտրական ծրագրում էր:
Ընտրվեցին: Ինչպե՞ս, ի՞նչ մանիպուլյացիաներով, սպառնալիքներով, ճնշումներով, դեռ մի կողմ դնենք: Եվ այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերագրավեցին ՀՀ իշխանույթունը, վերջին երկու տարվա ընթացքում միակ բանը, որ խիստ հետևողականորեն իրագործել են, Արցախից հրաժարվելն է, Արցախի հայությանը բախտի քմահաճույքին թողնելն է, ադրբեջանաթուրքական պահանջներն ու նախապայմանները կատարելն է:
Պարզ ասած, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ուղղակիորեն դիմել են խաբեության՝ իրենց նախընտրական ծրագրում Արցախի վերաբերյալ նշած դրույթների հետ կապված ևս: Խաբել են, առաջին հերթին, իրենց ընտրողներին: Կանխամտածված խաբեություն է դա: Ինչպես խաբել են բազմաթիվ հարցերում՝ սկսած նրանից, թե «կարմիր գծերն» են ջնջելու, կուտակային են հեչ անելու, վերջացրած նրանով, թե գազն էժանացնելու են կամ չգիտեմ, թե է՛լ ինչ զարմանահրաշ բաներ են անելու:
Հա, ու շարունակում են խոսել իրենց արնածոր ու արնահամ «խաղաղության օրակարգից»: Նիկոլենք են շարունակում խոսել: Հայաստանին ամենից շատ մահեր, զոհեր, աղետներ, պատերազմ ու ավերներ բերողները:
Բայց Հայաստանում շարունակում է իշխանության ղեկին մնալ Նիկոլ Փաշինյանը, իսկ դա նշանակում է ստույգ կործանում, և նրա իշխանության ամեն մի օրը քայլ է կործանման ուղղությամբ, երբեմն անգամ՝ վազք: Այո, վաղուց ժամանակն է քաղպայմանագիրը վերանվանել «պատերազմի ու պարտության կուսակցություն»:
ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը

Արմեն Հակոբյան