Քաղաքական

21.03.2023 12:00


Ձերբակալվել է քաղաքապետարանի երկու պաշտոնյա

Ձերբակալվել է քաղաքապետարանի երկու պաշտոնյա

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Նշենք,որ ավելի վաղ մամուլում գրվել էր Մեջլումյանի կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Հիշեցնենք, որ Մեջլումյանը մարտի 17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ կտարածեն հաղորդագրություն։

Այս խորագրի վերջին նյութերը