Արցախի 100 օրվա մենությունը. դեմից՝ թուրքն է, թիկունքից… Նիկոլը, ներսից էլ՝ գիտեք
Լրանում է 100-րդ օրը, ինչ Ալիևի ադրբեջանական հակահայ ու ֆաշիստական ռեժիմը շրջափակել է Արցախը: Արդեն 100 օր անհնար է Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների, պարենի, կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքների, դեղորայքի անխոչընդոտ փոխադրումը: Արցախում 120 հազար հայրենակիցներ արդեն 100 օր է, ինչ ծանրագույն կացության մեջ են հայտնվել:
Միայն Կարմիր խաչի, առանձին դեպքերում՝ ռուսական խաղաղապահ ուժերի անմիջական ներգրավմամբ հնարավոր է լինում միայն ծանր հիվանդների տեղափոխել, այն էլ՝ ոչ միշտ ու ոչ բոլորին: Մարդիկ են մահանում: Միաժամանակ, ադրբեջանական ագրեսիան չի դադարում, ժամանակ առ ժամանակ թշնամին նաև ուղղակիորեն ռազմական բնույթի գործողությունների է դիմում, սպանություններ են լինում…
Պատմությունից հայտնի է Լենինգրադի բլոկադան՝ ֆաշիստների կողմից, Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այն տևել է 872 օր: Այդ ամբողջ ընթացքում Լենինգրադում միայն քաղցից ու թերսնումից, այլևայլ «ոչ մարտական» պատճառներով պայմանավորված, ավելի քան 630 հազար մարդ է մահացել: Բայց Լենինգրադը չի հանձնվել և 872 օր շարունակ չի դադարեցրել պայքարն ու կռիվը ֆաշիստների դեմ: Նաև այն բանի շնորհիվ, որ Լենինգրադում գիտեին՝ ամբողջ երկիրը կանգնած է իրենց թիկունքին, ամբողջ երկիրը ջանք չի խնայում իրենց հոգսերը թեթևացնելու, շրջափակումը ճեղքելու համար:
Իսկ, կներեք, ո՞վ է կանգնած Արցախի թիկունքին արդեն 100 օր: Երկի՞րը, ժողովո՞ւրդը: Միգուցե:
Իսկ երկրի իշխանությո՞ւնը: Նկատի ունենք, կներեք, իհարկե, Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Որքան էլ դառը լինի իրականությունը, այն ակնհայտ է. Արցախը ստիպված է պայքարել ոչ միայն թուրքի, ադրբեջանական ագրեսիայի, այլև՝ «պաշտոնական Երևանի»՝ թիկունքից հասցվող հարվածների դեմ: Դեմից՝ թուրքն է, թիկունքից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դե, ներսից էլ՝ գիտեք, թե՝ ով է:
Այս 100 օրվա ընթացքում, ի դեպ, Արցախում, արագորեն կատարելով Ալիևի պահանջը, պաշտոնանկ արեցին պետնախարարին՝ նշանակելով մեկ ուրիշի: Փաստն այն է, որ Ալիևի չուզած պետնախարարին հանեցին, ինչպես էլ փորձեն դա մեկնաբանել, էությունը դա է: Դրանից թշնամին էլ ավելի է ոգևորվել, և այսպես ասած՝ «ուղիղ շփումների» ընթացքում դրել է Ադրբեջանի կազմում ինտեգրվելու պահանջը:
Այնքան է թշնամին ոգևորվել Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունից» և «խաղաղության օրակարգից», որ եկել, Թալիշում նստել ու սպառնալիքներ է տեղում:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «թիմը» վերջնականորեն ձեռքերը լվացել են Արցախից ու Արցախի խնդրից էլ՝ վրադիր: Առանց այդ էլ՝ նրանք իշխանության են եկել Արցախի ու Արցախի հայության հանդեպ մաղձ շնչելով, ներքին ատելություն սերմանելով, իշխանությունը վերցնելուց հետո ամեն ինչ արել են Արցախը վտանգելու և հոշոտելու համար…, իսկ հիմա էլ արդեն լրիվ հրաժարվում են Արցախից: Միջազգային վկաների ներկայությամբ դա արեցին Պրահայում՝ անցյալ տարվա հոկտեմբերին, ու վերահաստատեցին արդեն Մյունխենում:
Հա, այս ընթացքում նաև Հաագայի դատարանի որոշումը եղավ, որ Ադրբեջանը պետք է վերացնի ճանապարհի շրջափակումը: Սակայն բոլորն էլ հասկանում են, որ դա փուչ թուղթ է ընդամենը, «թղթե շերեփ»: Ու դա հասկանում է նաև Ալիևը, որը ոչ միայն չի կատարում, այլև չի կատարելու միջազգային դատարանի պահանջը: Հակառակը, Ալիևն անթաքույց պատրաստվում ու քարոզում է Արցախի հայության կոտորած: Սա է իրականությունը:
Եվ այն է իրականությունը, որ Արցախից ձեռքերը լվացած Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ միջազգային երաշխիքներից, ինչ-որ միջազգային մեխանիզմներից: Այնպես, կարելի է կարծել, որ խոսքը վերացական ինչ-որ վայրում ինչ-որ օտար ու խորթ մարդկանց մասին է, այլ ոչ թե սեփական հայրենիքում ապրող, հայրենիքը պահող մեր հայրենակիցների:
Արցախի շրջափակումը շարունակվում է: Դիմադրությունը՝ ևս: Բայց եթե հայությունն իսկապես ցանկանում է այդ դիմակայությունից հաղթած դուրս գալ, ապա օր առաջ պետք է ազատվի գլխակեր, աղետաբեր ու պարտություններով հպարտացող անտեղի պարգևավճարյալների իշխանությունից:

Արմեն Հակոբյան