Կարծիք

20.03.2023 20:32


«Ապագա կա»-ն Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնե՞լն էր. «Կարճ ասած» (տեսանյութ)

«Ապագա կա»-ն Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնե՞լն էր. «Կարճ ասած» (տեսանյութ)

Հայաստանում շարունակում են բուռն քննարկումները իշխանության՝ հրապարակ նետած արհեստական օրակարգի շուրջ, այն է՝ բանակում 5-րդ շարասյուն։ Բոլորին է ակնհայտ, որ արհեստական է օրակարգը, բայց օրակարգ է դե, քննարկում ենք։ Հիմա, երբ հանրությունը անվտանգային ծայրահեղ վիճակն է զգում ու գիտակցում, վստահ եմ հանրությանը շեղում են այս նոր թեզի շուրջ, որը միժամանակ իշխանությունից մեղադրանքի սլաքները այլ կողմ ուղղելու թեմա է։ Պատերազմի, պարտության ու այդ 5-րդ շարասյան մասին քաղաքացիներից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի։ Կոնկրետ ինձ ու վստահ եմ՝ շատ-շատերի համար, որքան էլ մեղքը բարդեն աջ ու ձախ, հասկանալի է՝ ով տապալեց բանակցությունները, ու բերեց պատերազմի, ով խայտառակ պատերազմեց ու հասցրեց կապիտուլյացիայի, ով ստորագրեց այն, ով էր երկիրը միանձնյա ղեկավարում թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հետո, և վերջապես՝ ով է այդ ներդրված շարասյունը։ 2021 թվականի հունիսի 21-ին այդ խաբեբաների մանդատը երկարացվեց, եկել-ասում էր՝ ժողովուրդ, որ դե ինչ եղել, եղել է, հիմա դե մի հատ էլ քվե տվեք, գնանք խաղաղության դարաշրջան․ վախեցած, խաբված, հոգնած ու ստիպված կապիտուլացվածներն ասել են՝ ջհանդամ, առ քեզ 680 հազար քվե, գնա կառուցիր էդ ապագան՝ գալիս ենք։ Զարմանում եմ, անգամ այսքանից հետո զարմանում եմ, այս իշխանության անպատասխանատվության բարձր մակարդակի վրա, գիտեն որ ոչինչ չեն կարողանալու անեն, բայց նենց են խոսք տալիս, կարծես մի բաժակ ջուր պիտի տային։ Ինչու՞ եմ ասում, գիտեին, որովհետև, էնպես չէր, որ բան արեցին․ հենց սկզբից էլ, Խաղաղության դարաշրջանի փոխարեն տեսել ենք, թշնամին առանց կրակոցի առաջ է եկել 41 քառակուսի կիլոմետր, հետո ևս 110 քառակուսի կիլոմետր՝ 224 զոհ պատճառելով, ու անընդհատ դիրքային առաջխաղացումներ, զոհեր, վիրավորներ ու էլի պահանջներ։ Երևի չիմանալով ինչ ասի՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միևնույն է խաղաղությու՛ն, իսկ Ալիևն՝ մենք հավերժ լինելու ենք Զանգեզուրում ու Ղարաբաղում ու առաջ է բերում «Արևմտյան Ադրբեջան» հորինած թեզը։ Բայց սա նաև վախենալու է։ Ինչո՞ւ վախենալու․ Եթե Ալիևն իր զառանցանքներն ասեր ուրիշ հայկական իշխանության պարագայում, կխնդայինք, մի քանի հատ ծաղրանկար կանեինք ու կանցներ-կգնար, բայց ասում է մի իշխանության պարագայում, որի շնորհիվ Ալիևի պահանջներն իրականություն են դառնում։ Բայց եկեք ֆիքսենք․ իրոք որ Ադրբեջանի իշխանության իղձերն ու պահանջները իրականություն են դառնում ոչ թե ինչոր շարասյունների շնորհիվ, այլ բացառապես այս իշխանություն օրոք, դա փաստ է։ Ու որպիսի այս թեզը հերքվի, պետք է այս իշխանության տեղը լինի այլ, ազգային իշխանություն ու մենք էլ կտեսնենք՝ Ալիևն իր ուզածներին հասնո՞ւմ է, ընդ որում՝ այսքան հեշտությամբ։

Հայաստանի իշխանությունն ամեն օր խոսում է խաղաղության մասին, ասում է, թե Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, իսկ Ալիևն ասում է՝ ես ունեմ տարածքային պահանջ։ Ուզում ես խաղաղություն՝ ճանաչիր Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ սահմանազատումն էլ կատարիր իմ պայմանով։ Նիկոլ, դու ասում էիր բեր էն քարտեզը, որը ընդունում ես, գծում եմ։ Նոյեմբերի 9-ին թուղթ ես ստորագրել Ալիևի պայմաններով, դեկտեմբերին զորքերը Սյունիքից հետ ես քաշել Ալիևի պայմաններով, Մոսկվայում, Սոչիում, Պրահայում, Մյունխենում բանակցել ես Ալիևի պայմաններով, տվել ես նոր գյուղեր, տվել ես Որոտան, Շուռնուխ, տվել ես Գորիս-Կապան ճանապարհ ու էլի լիքը բաներ իր պայմաններով։ Ասում էինք ինչի՞ ես զորքերը հետ քաշել Սյունիքց, ասում էր՝ որ պատերազմ չլինի․ բա ինչի՞ եղավ ու ինչո՞ւ են սպառնում։

Ալիևն ասում է Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, Հայաստանի վարչապետը կամ եղած կամ չեղած, արձագանքում է արտաքին գործերի նախարարությունը։ Ասում է՝ Ալիև, որ դու էդպես ես խոսում, դու դրանով խախտում ես «Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ հռչակագիրը» և միջազգային նորմերը։ Լուրջ ե՞ք ասում, բայց ինչ սրիկա դուրս եկավ էտ Ադրբեջանը, երևում ա խեղճ Նիկոլը չէր էլ պատկերացնում։

Ի՞նչ միջազգային նորմ, ո՞ւր են էդ նորմերը, ովքե՞ր են էդ նորմերը պաշտպանում։ Կա ընդամենը մեկ գործոն՝ ուժի գործոնն է, թշնամի պետությունները էդ գործոնով են առաջնորդվում․ 30 տարի մենք ուժեղ ենք եղել, Ադրբեջանի ծպտունը չենք լսել, հիմա հակառակն է, ի՞նչ շարասյուն, երբ ոչինչ չեք անում։ Երբ քո իշխանության ղեկին ապազգային են, Թուրքիայում մասնագիտացվածներ են, գործակալներ են, բանակից թռածներ են, էս չէ՞ր լինելու։ Արարատ Միրզոյանի նախարարությունը լալահառաչ տեքստ է գրել, թե՝ Ալիևն ուզում է հայերին ցեղասպանության ենթարկել։ Հասկացանք, իսկ դու ինչ ես անում, որ չկարողանա։ Ալիևը դա ուզում էր վաղուց, երբ կարողացել է՝ արել է, Բաքվում կարողացել է՝ արել է, Սումգայիթում կարողացել է՝ արել է, Կիրովաբադում արել է, որովհետև բոլոր տեղերում էլ եղել է թրքական իշխանություն։ Արցախում չի կարողացել անել, որովհետև եղել է նորմալ իշխանություն, հիմա էլի կարողանում է, որովհետև Արցախում էլ Հայաստանոմ էլ թրքահպատակ իշխանություն է։

Ալիևն ասում է՝ Ադրբեջանցի ժողովուրդն ապրում է հպարտության զգացումով։ Ժողովուրդ ջան ճիշտ է ասում, իրենք 30 տարի կզած են եղել, չոքած են եղել, ռիսկ չեն արել ձեն հանեն, հիմա իրենց Նիկոլ Փաշինյանը պարգևէլ է հաղթանակ, բա հպարտ չե՞ն։ Համ իրենցով են հպարտ, համ Նիկոլով։ Ալիևը ինչի՞ է հոխորտում, մի պարզ պատճառով, որովհետև ինքը Հայաստանում ունի Նիկոլ Փաշինյանի նման գործընկեր ասեմ, դաշնակից ասեմ, բարեկամ ասեմ, թե ինչ ասեմ։ Հլը թող ուրիշը լիներ, տենց կխոսեի՞ն։ Ամեն օր սպառնացել են պատերազմով, մեր կողմից մի հատ կոշտ արձագանք եղել է՞։ Մեռանք ասելով, չե՞ս կարում, ասա ժողովուրդ ջան, ուզում էի, չստացվեց, գնում եմ, ավել-պակաս կներեք։ Ասում ես՝ չէ՝ սաղիդ ինադու պտի մնամ։

Ադրբեջանին լռեցնելու մի գործոն կա՝ լինես ուժեղ, լինես հաղթող․ մոռացեք միջազգային հանրություն, խղճահարություն, օրենքներ, կանոններ։ Սաղ մոռացեք։ Հասարակ օրինակ բերեմ մեր կյանքից։ Սեդա Սաֆարյանը խախտել է սահմանադրությունը, դատավոր լինելով՝ զբաղվել է փաստաբանությամբ, հակասու՞մ է սահմանադրությանը, հակասում է, միջազգային նորմերին և այլն, բայց իշխանությունն ասում է՝ ես Հայաստանում իշխանություն եմ, ուրեմն իմ խոսքն է անցնում, Սեդան պտի մնա։ Սուրեն Պապիկյանը բազմամիլիոնանոց տուն է առել․ կա կոռուպցիոն ռիսկ, իշխանությունն ասում է էդ սաղ թքած, լավ ենք անում։ Մի չոբանի կիսատ-պռատ ցուցմունքով գեներալ Խաչատուրով են նստեցրել, ասում են՝ լավ ենք անում, դատավորների ասիչը մենք ենք։ Հիմա նույն բանը տեղափոխեք հայ-ադրբեջանական հարաբերություն․ ասում ենք էսքան ապօրինություն եք անում, ասում են՝ ուժեղ ենք, լավ ենք անում։

Վստահ եղեք՝ որ պահին Նիկոլն ու Ալիևը ստորագրեն այդ պայմանագիրը, ուրեմն Հայաստանը կատարել է բոլոր պահանջները․ գրեթե բացառում եմ, որ թշնամական պետությունը որևէ պահանջից կհրաժարվի։ Այ նիկոլը կտեղավոևրվի էդ պահանջների մեջ։ Ու չեմ հասկանում, թե դրա անունը ինչու են դրել խաղաղության պայմանագրի բանակցություններ․ դա կոնկրետ հպատակության պայմանագիր է։

Կարճ ասած՝ ժողովուրդ, դու «Ապագա կա»-ին ձայն եք տվել, բայց Հայստանը սպառնում են դարձնել «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստանում բոլոր խնդիրներից ամենակարևորը այսօր անվտանգությունն է։ Կոռուպցիայի վերացում, աղքատության վերացում, արդար դատական համակարգ, ամեն ինչ հնարավոր է մի պարագայում՝ եթե կա անվտանգոթյուն, եթե չկա, ուրեմն ոչինչ չի լինելու։ Հայաստանը այսօր չունի անվտագություն և չունի անվտանգություն, որովհետև ունի Նիկոլ Փաշինյան։ Աղքատություն, կոռուպցիա ու մյուս խնդիրներն էլ ունի նույն պատճառով։ Հայաստանն ու ՔՊ-ն իշխանությունը անհամատեղելի են։ Այս իշխանության գոյությունը սպառնում է Հայաստան պետությանը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը