Լրահոս

04.10.2011 10:28


Կալիֆորնիայի սենատորը ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

Կալիֆորնիայի սենատորը ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի արտգործնախարարությունը Կալիֆորնիայի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանին ընդգրկել է Ադրբեջան այցելող անցանկալի մարդկանց ցուցակում։

Ինչպես փոխանցում է «AZE.az»–ը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, Կալիֆորնիայի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն ընդգրկվել է սև ցուցակում, քանի որ Լեռնային Ղարաբաղ է այցելել առանց Ադրբեջանի համաձայնությունը ստանալու։

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ նա հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ ու հայտարարել, որ չնայած առկա դժվարություններին՝ ազգային նպատակներում Ղարաբաղի ժողովուրդը վճռական է։

Հիշեցնենք, որ Ջոզեֆ Սիմիթյանը, մինչ Լեռնային Ղարաբաղ այցելելը, Հարավային Կովկասի տարածաշրջան իր այցի ժամանակ Կալիֆորնիայի սենատորների խմբի կազմում եղել է նաև Ադրբեջանում։

Այս խորագրի վերջին նյութերը