Քաղաքական

20.03.2023 15:23


Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին. Լավրով (տեսանյութ)

Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին. Լավրով (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ռուսաստանցի պաշտոնյան հանդիպմանը նշել է, որ Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և որ երկիրը պատրաստ է զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը Հայաստանի հետ:

Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանայաին անվտանգության հարցերին. առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք առ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

***

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը նշեց, որ այսօր հանդիպման օրակարգը հագեցած է ու հավելեց, որ անվտանգության հարցերին` հատկապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հատուկ ուշադրություն է հատկացվելու։
Լավրովը երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները համարում է հիմք իրադրության կայունացման ապահովման շահերից բխող բոլոր որոշումների իրականացման համար: Խոսքը և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, և՛ միջազգային իրավական ոլորտների մասին է։
Լավրորվը հայտարարեց, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես տրանսպորտային ուղու ապաշրջափակման, այնպես էլ խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
***
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ երկրների ղեկավարությունների միջև ձևավորված փոխըմբռնումը փոխգործակցության հետագա առաջընթացի համար նշանակալի գործոն է, ինչը հնարավորություն է տալիս լուծելու առաջացող ցանկացած խնդիր:
«Մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասում անհանգստություն առաջացնող միտումների մասին: Տեսնում ենք արևմտյան երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու և եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը խաթարելու անթաքույց փորձերը՝ միևնույն ժամանակ մտածելով և հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերի մասին: Վստահ եմ՝ նման փորձերը դատապարտված են ձախողման»,-ասել է նա:
***
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է, որ միշտ պետք է կողմերի հաշտեցման ուղիներ և շահերի հավասարակշռում փնտրել. հենց այսպես է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, վարվել, երբ 2020-ին դադարեցրել է պատերազմը:

«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ջեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում: Եվ միայն Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների կյանքի կոչումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները»,-ասել է Լավրովը:
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը