Լիբիական ընդդիմությունը գրավել է բնակավայրը, որտեղ ծնվել է Քադաֆին
Սիրտ քաղաքից հարավ գտնվող Կասր Աբու Հադի բնակավայրը, որտեղ ծնվել է Մուամար Քադաֆին, անցել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի վերահսկողության տակ։
«Գյուղը ամբողջովին ազատագրված է Քադաֆիին հավատարիմ զորքերից»,–տեղի բժիշկներից մեկի խոսքերն է մեջբերել «Ֆրանս պրես» գործակալությունը։
Ընդդիմության ստորաբաժանումները անցած կիրակի տիրացել են Սիրտ քաղաքից հարավ գտնվող կարևոր հենակետի՝ Բուհադի բազային, որը պաշտպանում էին Քադաֆիի հայրենի ցեղից կազմված աշխարհազորայինները։
Միևնույն ժամանակ Ազգային անցումային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար Մահմուդ Ջիբրիլը այսօր հայտարարել է, որ հրաժարական կտա ընդդիմության ուժերի կողմից Քադաֆիի կողմնակիցների վերջին հենակետերի՝ Սիրտի և Բանի–Վալիդի գրավումից հետո։
Լիբիայի ապստամբները մինչև այժմ ստանում են ՆԱՏՕ–ի զորքերի աջակցությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ օդային հարձակումների և ռմբակոծությունների դադարեցման մասին որոշումը կայացվելու է հոկտեմբերի 6–ին բրյուսելում ՆԱՏՕ–ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։