Կարծիք

20.03.2023 13:32


Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ

Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:

Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:

Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:

Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում:

***

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստից կարևոր արձանագրում անեմ.

ՔՊ բոլոր ներկա պատգամավորները հաստատեցին, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում: Մեր վերլուծությունն այնքան հիմնավոր էր, որ նույնիսկ քաղաքական որոշում ունենալով ՔՊ պատգամավորները չկարողացան հակառակը հիմնավորել:

Պարզապես որպես քաղաքական հանձնարարության իրագործում՝ նրանք այդ խախտումը մեկնաբանեցին իբրև տեխնիկական խախտում: Մինչդեռ ակնհայտ է, որ այն տեխնիկական չէ: Նույնիսկ այն դեպքում, եթե դա լիներ տեխնիկական, ապա կրկին նույն հետևանքն էր առաջացնում: Իսկ սրան հակադրվելու համար միակ իրավասու մարմինը Սահմանադրական դատարանն է, որին դիմելու հարցով դեմ քվեարկեցին:

Վստահաբար հասկանում են, որ ՍԴ-ում, բոլոր թերություններով հանդերձ, հարցին կտան իրավական գնահատական (քաղաքականի փոխարեն), իսկ այդ դեպքում մեր եզրակացությունը կհաստատվեր:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը