Դատարանը հրաժարվել է հետաձգել Բեռլուսկոնիի դեմ ընթացող դատը
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Միլանի դատարանը հարաժարվել է հետաձգել այն դատական գործը, որտեղ պետք է լսվեր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոննի դեմ քրեական գործը։
Այս դատական գործում իտալական վարչապետին մեղադրում են անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու և դրա դիմաց վճարելու համար։
Բեռլուսկոնիի փաստաբանները խնդրել էին դատը հետաձգել մինչև փետրվար, երբ Իտալիայի գերագույն դատարանը կորոշեր, թե ով լաիզորություն ունի դատելու վարչապետին։
Տեղի դիտորդների կածիքով դտական գործընթացի հետաձգումը կարող է ի օգուտ վարչապետի լինել, ով լավագույն ժամանակներում չի ապրում. երկրի տնտեսական վիճակը ճգնաժամային է, նրա կուսակցությունից հեռանում են երբեմնի կողմնակիցները, իսկ անձամբ իրեն էլ մեղադրում են քրեական հանցանք գործելու համար։