Լրահոս

04.10.2011 10:01


Թուրքիայի հարավարևելյան մասում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի հարավարևելյան մասում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, առնվազն երեք մարդ է տուժել Թուրքիայի  հարավարևելյան մասում տեղակայված Մարդին շրջանում ռազմական ուղղաթիռի կործանված հետևանքով։

Այս տեղեկատվության համաձայն՝ բոլոր տուժածները զինծառայողներ են և նրանց տեղափոխել են Դիյարբեքիրում գտնվող ռազմական հոսպիտալ։ Հողորդվում է, որ  տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ վատ է։

Ռազմական ուղղաթիռը պայթել է այն բանցի հետո, երբ մի քանի  բարձրաստիճան սպաների  տեղափոխել է երկրի հարավ արևելյան մասու տեղակայված  ռազմական բազաներ։

Դեպքի վայր արդեն ժամանաել են ավիացոն անվտանգության մասնագետները և փորձում են պարզել վթարի պատճառները։  Նախնական տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի հարվ արևելքում մեծամասշտաբ ռազմական գործողություն է ընթանում ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների։ Ռազմական գործողություններ  սկսելուց առաջ Թուրքիայի  իշխանությունները խնդրել էին սարերի գյուղերի բնակիչներին լքել իրենց տները, որպեսզի  պատահմաբ չհայտնվեն ռազմական գործողությունների գոտում։

Այս խորագրի վերջին նյութերը