Ուելսի ծովափնյա քաղաքի բնակիչներին սարսափեցնում են «կատվի չափի» հսկայական առնետները
Ուելսի Թենբի ծովափնյա քաղաքի բնակիչները սարսափած են «կատվի չափի» «հրեշավոր» առնետների ներխուժումից, գրում է Metro-ն։
Տեղացիները մտահոգված են, որ կրծողներն իրենց փորած փոսերով վնասում են գեղատեսիլ ափամերձ ժայռերը:
Տարածքի նավավար Ռոջեր Մայլսը նշել է, որ վերջին ամիսներին խնդիրը սրվել է:
«Վաղ երեկոյան, մթնշաղին, վաղ առավոտյան, առնետներն իսկապես ամենուր են: Որոշակի տարածք կա, որտեղ տեսնում եք, որ Քասլ բլրի ժայռերը քայքայվել են»,-ասել է նա:
Էգ առնետը սովորաբար տարեկան վեց հղիություն է տանում, որոնցից յուրաքանչյուրի արդյունքում ունենում է մինչև 12 ձագ:
Քանի որ առնետները սեռական հասունության են հասնում ծնվելուց չորս կամ հինգ շաբաթ անց, երկու հոգանոց պոպուլյացիան կարող է հանգեցնել հսկայական 1250-ի մեկ տարվա ընթացքում՝ էլ ավելի մեծանալու հնարավորությամբ:
Քաղաքապետ Սեմ Սկայրմ-Բլեքհոլն ասել է, որ խորհուրդը քայլեր է ձեռնարկում՝ տեղադրելով տասնյակ խայծեր՝ կրծողներին հեռացնելու համար:

Աղբյուրը՝ news.am