Բրիտանացին խոհանոցը վերանորոգելիս 400 տարվա վաղեմության որմնանկարներ է հայտնաբերել
Պատմության սիրահար, բրիտանական Յորք քաղաքի 29-ամյա բնակիչ, բժշկական գիտաշխատող Լյուկ Բուդվորթն իր խոհանոցը վերանորոգելիս պատահաբար հանդիպել է «ազգային նշանակության» աշխատանքների, գրում է Metro-ն։
29-ամյա բժիշկ Բուդվորթը Յորքի իր տանը հայտնաբերել է հնագույն որմնանկարներ, որոնք թվագրվում են 1660-ական թվականներին:
Փորձագետներն այն անվանել են «հետաքրքիր վերաբացահայտում» և կարծում են, որ զարմանալի գտածոն հնարավորություն կտա պատկերացում կազմել Միլգեյթ փողոցի պատմության մասին, որտեղ ապրում է Բուդվորթը:
Աշխատողները որմնանկարի առաջին բեկորը գտել են նրա խոհանոցի պահարանի տակ։
Այն պատկերում է դրվագներ բանաստեղծ Ֆրենսիս Քուարլզի 1635 թվականի «Զինանշանները» գրքից:
Դրանից կարճ ժամանակ անց Լյուկը հայտնաբերել է ևս մի քանի նմուշներ առաստաղի տակ՝ ծխնելույզի երկու կողմերում։
Նա հույս ունի ֆինանսավորում ստանալ պահպանման աշխատանքների համար և հորդորել է քաղաքի մյուս բնակիչներին «սկսել կասկածով նայել սեփական պատերին»:
«Պատմական Անգլիա» կազմակերպությունը օգնել է նորից թաքցնել որմնանկարները՝ դրանք պահպանելու համար։

Աղբյուրը՝ news.am