Քաղաքական

19.03.2023 19:00


Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից մարտի 19-ին ժամը 14:15-ին հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, երբ Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարելիս եղել, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Այս խորագրի վերջին նյութերը