Քաղաքական

03.10.2011 22:48


Տիգրան Խզմալյան. «Ես, բնավ, ոչ ոգից, առավել ևս ժողովրդից, խռոված չեմ»

Տիգրան Խզմալյան. «Ես, բնավ, ոչ ոգից, առավել ևս ժողովրդից, խռոված չեմ»

Այսօր Ազատության հրապարակում տված ասուլիսում Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադառնալով Արարատ Զուրաբյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի, Կարապետ Ռուբինյանի և այլոց՝ հրապարակում չլինելու մասին հարցին՝ հայտարարել էր, թե նրանք կարող են նեղանալ իրենից, Լևոն Զուրաբյանից, բայց այնտեղ ժողովուրդն է, իսկ ժողովրդից չե՛ն նեղանում։

Լևոն Տեր–Պետրոսյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ Տիգրան Խզմալյանը «7օր»–ին ասել է.

–Ֆրանսիայի թագավորներից մեկն ասում եր. «Պետությունը՝ ե՛ս եմ»: Եթե պարոն Տեր-Պետրոսյանն իսկապես ասել է, որ ինչ որ մեկը «ժողովրդից կամ առավել ևս իրենից է խռովել», ուրեմն նա ինքն իրեն նույնացնում է ողջ ժողովրդին: Ֆրանսիական արքաները նման դեպքերում առավել մեծահոգի էին գտնվում, նրանք գոնե որոշ այլախոհություն էին թույլատրում սեփական հպատակներին, օրինակ կաթոլիկներին ու բողոքականներին: Ես, բնավ, ոչ ոգից, առավել ևս ժողովրդից, խռոված չեմ։ Ես միայն ափսոսում եմ, որ բռնատիրության դեմ իրական պայքարի փոխարեն առաջին նախագահը պայքարում է սեփական կարծիք ունեցող մարդկանց դեմ ու միաժամանակ շարունակում է «երկխոսությունը» հանցավոր ռեժիմը ներկայացնող սեփական նախկին աշխատակիցների հետ, մինչդեռ դիմադրության շարժումն արժանանում է իր կողմից հերթական «Չեմբերլենյան պատասխանի»: Ինչպես հայտնի է պատմությունից, ինքնահավան Լյուդավիկոսները Ֆրանսիայում քսանի էլ չհասան ու հեղափոխության փոթորիկը փոխարինեց միապետությունը հանրապետություններով, որից հինգերորդի նախագահը շուտով ժամանելու է Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը