Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը»
Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է՝ պետք է ընդունի մեր պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, բոլորովին չտպավորվելով տարբեր երկրների բազմաթիվ հայտարարություններից Հայաստանի ինքնիշխան տարածքի անօրինական օկուպացման եւ Արցախի շրջափակման առիթով, շարունակում է սպառնալիքներ տեղալ, վերջնագրեր ներկայացնել եւ վիրավորել Հայաստանն ու հայերին։
«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,- մարտի 18-ին, Նովրուզ բայրամի տոնի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին Թալիշ գյուղից։
Ալիեւը չի մոռացել նաեւ վերջնագրեր ու վիրավորանքներ հնչեցնել՝ բազմիցս կրկնելով հայերի «տերերի» ու «հովանավորների» մասին արտահայտություններ։
«Այսօր Հայաստանը, որը հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, որը մեզ սպառնում էր նոր պատերազմով, նոր տիրոջ որոնման մեջ է։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի»,-ասել է նա։
Շարունակելով հայերի անհայտ «հովանավորների» թեման՝ Ալիեւը պատմել է այն երկրների մասին, որոնք «կողմնակից են Հայաստանի զավթողական քաղաքականությանը եւ տեղեկատվական պատերազմ են հայտարարել մեր դեմ», ընդ որում՝ չճշտելով, թե որ երկրները նկատի ունի։
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները»,-ասել է Ալիեւը։
«Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետխորհրդային իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի»,-շարունակել է Ադրբեջանի նախագահը։
«Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ»,-ասել է Ալիեւը։
«Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։ Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»,-ավելացրել է նա։
Հավանաբար, այսքան ագրեսիվ, ատելությամբ լի եւ պատմականորեն իրականությունից լիովին կտրված այս հարձակումները հնչեցնելուց առաջ Ադրբեջանի նախագահը, որը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է եւ պարտավոր է իմանալ իր երկրի ստեղծման պատմությունը, այնուամենայնիվ, գուցե մի երկրորդ անգամ թերթեր պատմության դասագրքերը։ Մանավանդ երբ խոսում է «հայրենի Ղարաբաղի» եւ «հայրենի Զանգեզուրի» մասին։

Աղբյուրը՝ tert.am
***

Աղբյուրը՝ news.am