Հառաչող և հեռացող քաղաքապետը․ Երևանի՞, թե՞ Էրիվանի ընտրություններ կլինեն
Երեկ հրաժարական տվեց Երևանի քաղաքապետը։ Սա արդեն երկրորդ հրաժարականն է «թավշյա» թյուրիմացությունից հետո։
Հեղափոխական էյֆորիայի ֆոնին 2018–ի սեպտեմբերին Երևանի ավագանու և քաղաքապետի նոր ընտրություններ նշանակվեցին։ Նիկոլն առաջադրեց Հայկ Մարությանին՝ Կարգին Հայկոյին։ Վերջինս հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների, ինչն ամբողջությամբ տեղավորվում էր Նիկոլի՝ բոլորին բաժանելու, պառակտելու, թշնամացնելու քաղաքականության մեջ։
Մարությանը քաղաքապետ դարձավ զգալի տոկոսներով, ինչը կանխատեսելի էր, քանզի մարդիկ նիկոլենցից հրաշքի սպասում ունեին։ Հրաշքը տեղի ունեցավ, բայց հակառակ նշանով։ «Մարդկանց դեմքին ժպիտ է եկել» ասողները բերեցին սուգ, ավերածություններ, կորուստներ, գերեզմաններ։
Հետո ինչ-որ պահի Հայկը Նիկոլին դուր չեկավ ու նա հեռացվեց։ Նրա փոխարեն քաղաքապետ նշանակվեց մեկը, որին երևանցիների 99,9 տոկոսը չէր ճանաչում։ Հրաչյա Սարգսյանը կամակատարի կարգավիճակով դարձավ քաղաքապետ։ Նրան կից ստվերային քաղաքապետ նշանակեցին 2018–ից հետո նորաթուխ օլիգարխի վերածված ու պլանքյաշի իմիջ ունեցող Տիգրան Ավինյանին։ Դա նիկոլենց կողմից «հպարտ քաղաքացիներին» և նիկոլենց քվե տվածներին էշի տեղ դնել էր նշանակում։
Պետք է արձանագրել, որ ժողովրդավարությունից, թափանցիկությունից խոսող Նիկոլը Հայաստանի մայրաքաղաքի կառավարումն ամբողջությամբ դարձրեց ստվերային ու հակաժողովրդավարական։ Երևանցիները չէին ճանաչում Երևանի քաղաքապետ նշանակված Հրաչյա Սարգսյանին ու նիկոլենց քվե չէին տվել այն բանի համար, որ կորոնամահերի պատասխանատու և թալանչի Ավինյանը ստվերից կառավարի մայրաքաղաքը։ Սարգսյան Հրաչյային ֆորմալ քաղաքապետ նշանակելն ու Ավինյան Տիգրանին «տակից» քաղաքապետ աշխատացնելը հակաժողովրդավարական էր, քանզի ոչնչացնում է տեղական ինքնակառավարման գաղափարը։ Դա քաղաքական ու այլ տիպի կոռուպցիայի վառ դրսևորում է։
Երեկ հրաժարական տված Հրաչյա Սարգսյանի հառաչանքներից ու կմկմոցներից դատելով՝ այդ հրաժարականը նա տվել է ոչ իր կամքով ու ոչ իր ուզած պահին։ Զգացվում էր, որ նա ներքին հույս է փայփայել, որ կարող է անգամ հավակնել ՔՊ թեկնածուն լինել Ավինյանի փոխարեն։
Հրաչյայի հեռացումը Տիգրան Ավինյանին քաղաքապետ «բրդելու» շրջանակներում է արվել, քանզի պարզվել է, որ անգամ անդեմ ու անճանաչելի Հրաչյա Սարգսյանը շատ ավելի բարձր վարկանիշ ունի, քան օտարերկյա դրածոյի համբավ ունեցող Տիգրան Ավինյանը։
Նիկոլենք հեռացրեցին Հրաչյա Սարգսյանին, որպեսզի ոչնչացնեն Երևանի կառավարման համակարգը, որպեսզի Տիգրան Ավինյանը կարողա այդ ավերակների վրա իր թայֆայական խումբը ստեղծել ու այդպես մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
Այն, ինչ տեղի է ունենում Երևանի հետ՝ ամբողջությամբ տեղավորվում է ամեն ինչ քանդելու ծրագրի շրջանակներում։ Ալիևը պատրաստվում է Հայաստանը գրավելուն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», իսկ Նիկոլը պատրաստվում է Երևանը գրավելուն, որն ըստ Ալիևի՝ Էրիվան է, բայց դա նիկոլենց համար խնդիր չէ։ Կարևորը թալանի հնարավորություն ունենալն է։

Հայկ Ուսունց