Լրահոս

27.04.2009 12:15


Պատմությունը կրկնվու՞մ է

Gazeta.ru-ն  հանդես է եկել ծավալուն վերլուծականով, որի հիմնական շեշտադրումը հետևյալն է. Ռուսաստանը, հույս ունենալով, որ Ադրբեջանը դեպի Եվրոպա կենտրոնաասիական գազի ճանապարհին խոչընդոտ չի դառնա, փորձում է հնարավոր բոլոր միջոցներով սիրաշահել Բաքվին՝ մոռանալով իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի մասին։ «Ինչպես և 20-րդ դարի սկզբներին, այնպես էլ այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը  ակնհայտ սպառնում է էներգակիրների  հարցը՝  մեկտեղված թուրքական գործոնով։ Ճիշտ է այս անգամ գազի գործոնը ավելի մեծ դեր է խաղում, քան նավթինը, որի համար Խորհրդային Ռուսաստանը չհակադրվեց նորաթուխ Խորհրդային Ադրբեջանին՝  նրա ենթակայությանը հանձնելով Լեռնային Ղարաբաղը»,-նշվում է հոդվածում։

 

Այս խորագրի վերջին նյութերը