Լրահոս

03.10.2011 17:22


2011թ. առաջին նոբելյան մրցանակը շնորհվել է 3 գիտնականների

2011թ. առաջին նոբելյան մրցանակը շնորհվել է 3 գիտնականների

«Lenta.ru»–ն հայտնում է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Պարգևը՝ 10 մլն շվեդական կրոն (1,4 մլն ԱՄՆ դոլար), շնորհվել է երեք գիտնականների՝ բնածին իմունիտետի ակտիվությանը վերաբերող հետազոտություններ կատարելու համար։ Դափնեկիրներ են դարձել ամերիկացի Բրյուս Բյոթլերը, Լյուքսեմբուրգում ծնված, Ֆրանսիայի քաղաքացի Ժյուլ Հոֆմանը և կանադացի Ռալֆ Շտեյնմանը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին։

Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում 2011թ.Նոբելյան մրցանակի դափնեկիրները մի քանի փարձարարական աշխատանքներ են կատարել, որոնք գիտնականներին օգնել են հասկանալ, թե ինչպես է կատարվում բնածին իմունիտետի համակարգերի «միացումը» տարափոխիկ գործակալների հետ հանդիպման ժամանակ, և թե ինչպես են այդ համակարգերը փոխազդում ձեռքբերովի իմունիտետի մեխանիզմների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը