Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի բնակարանային հաջող գործարքի մեջ կոռուպցիա չի տեսնում։ Կոռուպցիա տեսնող լրագրողին էլ առաջարկում է գնել Պապիկյանի տունը 300 հազար դոլարով ու հետո այն վաճառել 400 հազար դոլարով։ Այսինքն՝ Նիկոլը տեղում չարչիություն է անում՝ ձեռքի հետ էլ համոզելով, որ իր թիմակիցների մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։
Այ հենց սա է հեղափոխական լկտիությունը։ Կոռուպցիան փաթեթավորված է վարկային պատմություններով՝ վարկերով ամեն ինչ կարգին է։
Եթե նկատել եք, Փաշինյանի ամբողջ նեղ թիմը վարկերի տակ է մտել։ Նիկոլն ինքն էլ հայտարարեց, թե բա ուզում է վարկ կպցնել, որ տուն առնի, այն էլ՝ չի կպնում, քանզի որդին չի կարողանում իրենց ունեցած անշարժ գույքը վաճառել։ Մի խոսքով, հեքիաթ պատմեց։
Նիկոլին հեքիաթները պետք են իր ու իր թիմի գերարագ աճող կապիտալը մի կերպ հիմնավորելու համար։ Ու քանի որ հիմնավորելը դժվար է, ուստի օգնության է հասնում վարկը։
Բանն այն է, որ «թավշյա» տղաներն ու աղջիկները իշխանության գալուց հետո ներկայացրել են գրեթե զրոյական եկամուտների հայտարարագիր։ Մի մասը դա արել է պողոսներին դուր գալու համար, մյուս մեծ մասը՝ օբյեկտիվորեն (իշխանության գալուց առաջ սրանք, իրոք, բան չունեին)։
Սրանք 2018–ին հպարտանում էին, որ ունեն զրո խնայողություններ, զրո անշարժ գույք և չնչին գումար իրենց գրպանում։ Դեռ տաք էին, չէին զգում, որ հետո դժվարանալու են ասել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ զրո խնայողություն ունեցողները պետական պաշտոնի անցնելուց հետո դարձան դոլարային միլիոնատերեր, դղյակատերեր և այլն։ Պարզ է, որ թալանել են, բայց ինչպե՞ս դա թաքցնեն։
Նիկոլենք հիմա սառել են ու սառը գլխով լուծում գտել։ Իրենք իրենց ձեռք բերած շարժական ու անշարժ գույքերը վարկով են ձևակերպում։ Վարկն էլ, որպես կանոն, տալիս է իրենց թիմակից օլիգարխի բանկը՝ Հայէկոնոմբանկը։ Այդ վարկը կոռուպցիան թաքցնելու ձև է, քանզի այլ տարբերակ չունեն, չեն կարող հիմնավորել, թե այդ որտեղի՞ց նույն Սուրեն Պապիկյանին գումար՝ թանկարժեք բնակարաններ գնելու համար։ Չեն կարող հիմնավորել Արարատ Միրզոյանի առանձնատան գնումը։
Նիկոլը դեմագոգիկ ձևով հայտարարում է, որ վարկով են իրենք ամեն ինչ անում։ Բայց հարցեր է առաջանում՝ ինչպե՞ս եք ձեր աշխատավարձերով այդ հսկայական վարկերը փակելու։ Բացի այդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ նիկոլենք այդքան հեշտությամբ կարողանում են այդքան մեծ վարկեր «կպցնել» բանկերից․ պողոսներին նման չափի ու նման հեշտությամբ Հայէկոնոմբանկը վարկ կտա՞։ Եվ վերջապես՝ բա Սերժի վախտ խի՞ չէիք վարկ վերցնում ու նույն այդ Հայկէկոնոմբանկը ինչու՞ չէր այն ժամանակ այդքան հեշտությամբ վարկեր տալիս նիկոլենց։
Վարկային կոռուպցիա

Հայկ Ուսունց