Քաղաքական

17.03.2023 10:20


Ամեն նախապայման ավելի է թուլացնելու հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում․ թուրքագետ․ «Իրավունք»

Ամեն նախապայման ավելի է թուլացնելու հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում․ թուրքագետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ, ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, նախապայմաններն անդադար են եղել:

—Զիջեք Կարինը, էրզրումը, լավ կլինի, զիջեցինք, խնդիրներն առաջացան Վանում, ասացին` զիջեք Կարսը, լավ կլինի, ստացանք խնդիր Նախիջևանում, զիջեցինք այնտեղ, խնդիրն եկավ Արցախ: Արցախը զիջում ենք, խնդիր ստացանք Սյունիքում: Խնդիրը ոչ թե նախապայմանների կատարման կամ չկատարման մեջ է, այլ պետք է դիտարկենք, թե ինչի համար են դնում նախապայման: Դա անում են ոչ թե ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, այլ` իրենց մեծ նպատակին հասնելու համար. այն է` ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը եթե ոչ լիարժեք նվաճել, այլև իրենց ազդեցության գոտում վերցնել:

Բանակ չունենալու հարց, ատոմակայանի փակում, միջանցք. այս նախապայմանները կատարելու պայմանում հայտնվելու են նորերը: Ամեն նախապայման ավելի թուլացնելու է հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում: Թուրքիան ոչ թե այս հակամարտության միջնորդ է, այլ` հակամարտության կողմ: Այն, ինչ կատարվում է ոչ թե հարաբերությունների կարգավորում է, այլ հակամարտության շարունակում: Անունը դրել են «խաղաղության» բանակցություններ, բայց այն ոչնչով չի տարբերվում ՀՀ-ի շարունակական կապիտուլյացիայից»:

Այս խորագրի վերջին նյութերը