Կարծիք

16.03.2023 20:27


Դատապարտելի և ճղճիմ եմ համարում նման գործողությունները

Դատապարտելի և ճղճիմ եմ համարում նման գործողությունները

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գրիգորի Խաչատուրովին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և հերոսի նկատմամբ նման վերաբերմունքը այս իշխանությունների պարագայում, ցավոք, նորություն չէ և զարմանալի չէ։

Անվտանգային խնդիրները լուծելու, սահմանները ամրացնելու, դիրքերը կահավորելու փոխարեն որոշել են ճնշումներ գործադրել հայրենանվեր, մեր պետականության կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդկանց հանդեպ։

Դատապարտելի և ճղճիմ եմ համարում նման գործողությունները։ Վստահ եմ, որ այսպիսի արարքներով իշխանություններին չի հաջողելու հասնել իրենց նպատակներին։

Արդարություն կա, և այն մի օր հաղթելու է։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը