ՌԴ ԱԳՆ-ն ազդարարել է Հայաստանի ԱԳ նախարարի՝ Մոսկվա այցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լավրովը Միրզոյանի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները, ներառյալ Լաչինի միջանցքի եւ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երեւանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am