Քաղաքական

16.03.2023 17:20


Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (չակերտները՝ Tert.am), սակայն դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել իր զորքերը «Ադրբեջանի տարածքներից» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ հայկական «անօրինական կազմավորումներն ու հանցավոր տարրերը» (չակերտները՝ Tert.am) մնում են Ղարաբաղում, ասել է Ալիևը:

Նա նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին (9-ին) ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը