Միգուցե ազգովի օգնե՞նք Փաշինյանին, որ իր տունը կարողանա վերջապես վաճառել (լուսանկար)
Նախանցյալ օրը Նիկոլ Փաշինյանն՝ իր ցինիզմի և փարիսեցիական գործելաոճի համաձայն, հանրությանը ավետեց, թե, իբր, ինքն իր տունը մինչ այսօր չի կարողացել իր ուզած գնով վաճառել:
Այն, որ վարչապետի պաշտոնում արդեն ավելի քան չորս տարի «աշխատած» այս անձնավորությունը հանրության մեծ մասին ավանակի տեղ է դրել, գիտենք բոլորս: Նրա ստերի շարքը արդեն ոչ այնքան ժպիտ է առաջացնում, որքան զայրույթ է առաջ բերում, քանի որ մինչ այսօր նա դեռ մնում է իր տեղում:
Այն, որ Փաշինյանն առանձնահատուկ փարիսեցիական դրսևորումներով է զբաղված, հասկացել է արդեն մեր հանրության մեծ մասը: Ճիշտ է, ամոթ է, որ նոր է հասկացել, սակայն ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք:
Վերադառնանք Փաշինյանի հերթական ստին, թե, իբր, նա չի կարողանում վաճառել իր բնակարանը, իր ուզած գնով:
Նախ նրա բնակարանը ոչ մի նորմալ մարդ չի ուզենա գնել՝ հաշվի առնելով նրա անձը: Իսկ պնակալեզների քանակը, հատկապես Հայաստանում, միշտ էլ պակաս չի եղել, որոնք պատրաստ են նույնիսկ իր ուզած գնի տասնապատիկ ավելի մեծ գնով ձեռք բերել այդ բնակարանը:
Բայց Փաշինյանը չի ուզում իր բնակարանը վաճառել իր հերթական պնակալեզին, քանզի դրանից հետո մարդիկ կսկսեն վերլուծել այդ գործարքի մանրամասները և դրանից Փաշինյանը ոչ մի օգուտ չի ստանա:
Այդ իսկ պատճառով էլ, ինքը՝ Փաշինյանը, ոչ այնքան իր բնակարանի վաճառքի մասին է մտածում, այլ նրա մասին, թե Հայաստանից փախչելուց հետո որտեղ, աշխարհի, որ ծայրում պիտի հանգրվանի, որտեղ հայ բնակչություն չի լինի:
Նրա իրական մտահոգությունն ու փնտրտուքն այս խնդրի շուրջ է:
Իսկ իր ասուլիսում հնչեցված այն միտքը, թե, իբր, բնակարանը չի կարող վաճառել, նույնիսկ իր պարզունակ և թերզարգացած կողմնակիցների մոտ է ժպիտ առաջացնում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am