Կարծիք

16.03.2023 11:24


Ամերիկացիների համար այս ՀԿ-ները աշխարհաքաղաքական զենք են

Ամերիկացիների համար այս ՀԿ-ները աշխարհաքաղաքական զենք են

Խիստ անհրաժեշտ համարելով օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունումը՝ «Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Շոթա Ափխաիձեն GEнацвале | Генацвале տելեգրամյան ալիքին հայտնել է ուշագրավ վիճակագրություն:

Ըստ այդմ՝ 1993 թ. ի վեր Վրաստանի ՀԿ-ները արևմտյան տարբեր հիմնադրամներից ստացել են մոտ 470 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են Ջորջ Սորոսի «Բաց հասարակության» հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Եվրասիա հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և այլ ամերիկյան հիմնադրամներ։

Ըստ Շ. Ափխաիձեի՝ իրականում քաղաքացիական հասարակության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը միայն դեկլարատիվ նպատակներ են, իսկ ահա այս փողի կոնկրետ նպատակը քաղաքական գործընթացները կառավարելն է, սեփական էլիտաների ստեղծումը և հետագայում սեփական ազդեցության գործակալների միջոցով երկիրը կառավարելը:

Ըստ վրացի գործչի՝ եթե քեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, ապա ինչի՞ց ես վախենում: Իրականում՝ ամերիկացիների համար այս ՀԿ-ները պարզապես աշխարհաքաղաքական զենք են: Մարդու իրավունքների ճակատագիրը չի անհանգստացնում ԱՄՆ-ին: Մենք տեսանք, թե ինչպես են նրանք գործում Աֆղանստանում և այլ երկրներում։ Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն անասունի պես է վարվում տարբեր երկրների, այդ թվում՝ մահմեդական աշխարհի երկրների հետ հարաբերություններում։

«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը անհանգստացած է այս հարցով, քանի որ հասկանում է՝ Վրաստանում իրենց դարաշրջանը մոտենում է ավարտին»,-եզրափակել է նա։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը