Գագիկ Եգանյանի հաղորդումն ընդունվել է ի գիտություն
Հարցում ՀՀ վարչապետին-2
Հարգարժան պարոն Վարչապետ
Ս./թ. սեպտեմբերի 13-ին «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասրակության ցանցը հանդես եկավ Ձեզ հասցեագրված բաց նամակով, որում, մասնավորապես, հաղորդում էր Կոտայքի մարզի Քասախ համայնքի տարածքում գտնվող նախկին գաղութում ապաստանած փախստականների համար բնակելի երկու մասնաշենքերի կառուցման ծրագրի վիժեցման մասին: Ձեզ տեղեկացրել էինք նաև, որ այդ ծրագրի իրականացման համար Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված ավելի քան 760 հազար ԱՄՆ դոլարը, փաստորեն, հօդս է ցնդել: Արդյունքում, փախստականների տասնյակ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը քարշ տալ նախկին բանտախցերում ու նկուղներում, թեև դեռ 16 ամիս առաջ կարող էին տոնել իրենց բնակարանամուտը: Դա տեղի է ունեցել ինչ-որ պատասխանատու մարդկանց անպատասխանատվության, անտարբերության, փողամոլության, կաշառակերության, իրենց չպատկանող գումարների ապօրինի յուրացման կամ էլ պաշտոնեական անհամապատասխանության արդյունքում: Խնդրել էինք Ձեզ ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության միջոցով պարզել այս գործի հանգամանքները և, համապատասխան հիմքերի առկայության պարագայում, պատժել մեղավորներին: Ձեզանից մենք որևէ արձագանք չստացանք, փոխարենը ինչ-ինչ պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության ղեկավար պարոն Գագիկ Եգանյանը, որի ասածը հանգում է հետևյալին` նա որևէ կապ չունի կատարվածի հետ և դրա համար չի կարող որևէ պատասխանատվություն կրել, մեր կողմից հնչեցված ահազանգն ու փաստարկները, ոչ այլ ինչ են, քան իր դեմ ծավալված անձնական բնույթ ունեցող հետապնդում և, «շատ տրամաբանական» կերպով, հարցն իր համար փակված հայտարարեց: Պարոն Եգանյանի պարզաբանումները մենք ընդունել ենք ի գիտություն, սակայն հարցը փակված չէ այն պարզ պատճառով, որ անկախ պարոն Եգանյանի անմեղ լինելու վարկածից, այդպես էլ պարզ չդարձավ, թե ով և ինչ է արել Ճապոնիայի կողմից հատկաված գումարի հետ:
Հարգարժան պարոն Վարչապետ, ելնելով վերը ասվածից, Ձեր ուշադրությունը ուզում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեզ հետաքրքիր չէ թե ով մեղավոր չէ նախագծի տապալման համար` ակնհայտ է, որ դրանում մեղավոր չէ ՀՀ բնակչության զգալի մասը, գուցե նաև` պարոն Եգանյանը:
Մենք, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պահանջում ենք, որ հայտնի դառնա, թե ով է մեղավորը և պատասխանատուն, որի պատճառով փախստականների տառապանքները երկարաձգվեցին ևս տասնվեց ամսով: Այդ անձը կամ անձինք պետք է պատասխան տան կատարվածի համար անկախ նրանից` իրենք ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատող պաշտոնյաներ են, թե ինչ-ինչ միջազգային կազմակերպության կողմից վարձված աշխատակիցներ:
Հիշեցնում ենք, որ վերոհիշյալ նախագիծը սկսել է կյանքի կոչվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Քասախի գյուղապետարանի միջև 2009 թվականի հուլիսի 27-ին ստորագրված եռակողմ փոխըմբռնման Հուշագրի հիման վրա:
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց