Քաղաքական

16.03.2023 08:05


Թուրք-ադրբեջանական ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել ՀՀ-ն դարձնել «Արևմտյան Ադրբեջան»․ Բաղդասարով

Թուրք-ադրբեջանական ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել ՀՀ-ն դարձնել «Արևմտյան Ադրբեջան»․ Բաղդասարով

Թուրք-ադրբեջանական ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանը դարձնել «Արևմտյան Ադրբեջան» և այնտեղից զանգվածաբար վտարել հայերին: Այս մասին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը:

«Աջարացման մասին խոսելն այնքան էլ տեղին չէ։ Բանն այն է, որ աջարացիներն ու թուրքերը անտագոնիստներ չեն։ Հիշեցնեմ, որ Էրդողանի նախնիները ծագումով Աջարիայից են։ Այո, թուրքերը շատ բան են «քամել» Աջարիայից իրենց օգտին, բայց աջարացիներին այնտեղից ոչ ոք չի վտարում»,-պարզաբանել է փորձագետը։

Նա հավելել է, որ հայերի արտաքսումը բոլորովին այլ բնույթ է կրելու։ Գնվելու են անշարժ գույք և ակտիվներ, որից հետո Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն և կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի», իսկ հայ ժողովրդին «սպասում է ասորի ժողովրդի ճակատագիրը»։ Քաղաքագետի կարծիքով՝ այժմ Հայաստանի ղեկավարության համար գլխավոր գործը ուժեղ բանակ ստեղծելն է, ինչը Հայաստանում դեռ չի երևում։

Նա նշել է, որ ամերիկացիներին ու եվրոպացիներին ընդհանրապես պետք չէ լսել, քանի որ նրանք կաջակցեն Թուրքիային և, համապատասխանաբար, Ադրբեջանին։

Բաղդասարովը հավելել է, որ առայժմ Հանրապետությունում նշմարվում է միայն, թե ինչպես են հետապնդում գեներալներին, Խաչատուրովին և մյուսներին, ինչը, իհարկե, լիակատար նոնսենս է, և ոչ մի ընդհանուր բան չունի ՀՀ ազգային անվտանգության հետ»:

Նա հավելել է, որ էսկալացիայի վտանգը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ստեղծել գործունակ բանակ, այնքան ժամանակ, քանի դեռ պատահական մարդիկ են ղեկավարում երկիրը։

Աղբյուր՝ 24News.am

Այս խորագրի վերջին նյութերը