Լրահոս

03.10.2011 14:44


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերքում է Բաքվում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակումը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերքում է Բաքվում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակումը

Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես «qafqazinfo.org» լրատվական գործակալությունը, գրել էին, որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է եղել։

Հայաստանի բռնցաքամարտի ֆեդերացիան հերքել է այդ լուրերի իսկությունը՝ ասելով՝ Ադրբեջանը ձեռնարկել է անվտանգության բոլոր միջոցառումները ինչպես մեր պատվիրակության, այնպես էլ մասնակից մյուս բոլոր երկրների համար։ Ֆեդերացիայի ներկայացուցիչը «7օր»–ին հայտնել է, որ այսօր իրենք կապ են հաստատել Բաքվում գտնվող մեր պատվիրակության հետ, ու նրանք հաստատել են, որ մեր թիմի անդամների հետ ոչ մի միջադեպ չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը